Գերմանացի գրող, մանկագիր
(1929 – 1995)
Միխաել Անդրեաս Հելմուտ Էնդեն բազմաթիվ մանկապատանեկան ստեղծագործությունների հեղինակ է։ Այսօր Էնդեի ստեղծագործությունները թարգմանված են ավելի քան 40 լեզուներով և ունեն ավելի քան 20 միլիոն ընդհանուր տպաքանակ։ Էնդեի ստեղծագործությունների շարքում կան նաև մի քանի պիեսներ, վեպեր և պատմվածքներ։ Սակայն նրան մեծ ճանաչում բերեցին հեքիաթները։