Ռուս արձակագիր, դրամատուրգ, բանաստեղծ, գրաքննադատ
(1809 – 1852)
Նիկոլայ Գոգոլը ժամանակակիցները համարել են ռուսական ռեալիստական գրականության նատուրալիստական դպրոցի ակնառու ներկայացուցիչներից մեկը, սակայն հետագայում գրականագետները նրա ստեղծագործություններում բացահայտել են ռոմանտիկական զգացմունքայնություն՝ սյուրռեալիզմի և գրոտեսկի դրսևորումներով հանդերձ։