Հին հույն փիլիսոփա
(մ.թ.ա. 427 – մ.թ.ա. 347)
Ծնվել է Աթենքի մոտ գտնվող Էգինա կղզում, ազնվական ընտանիքում։ Նրա հայրը սերում էր Ատտիկայի վերջին թագավոր Կոդրոսի տոհմից, իսկ մայրը՝ նշանավոր օրենսդիր Սոլոնի տոհմից։ Նա երկրորդն է հին հույն փիլիսոփաների երրորդության մեջ՝ հաջորդելով Սոկրատեսին և նախորդելով իր աշակերտ Արիստոտելին։