Բրիտանացի գրող, մանկավարժ
(Ծնվ. 1964)
Ջոան Հարիսի առաջին վեպը՝ «The Evil Seed» հրատարակվել է 1989 թվականին, բայց ոչ այդ վեպը, ոչ էլ հաջորդը՝ «Քնիր, գունատ քույրիկ», մեծ հաջողություն չունեցան։ Սակայն երրորդ վեպը՝ «Շոկոլադ» առեղծվածային մելոդրաման, «Սանդի թայմս» թերթի բեսթելերների ցանկում զբաղեցրել է առաջին տեղը և ընդգրկվել է Կոստա մրցանակի ցանկում՝ «Վեպ» անվանակարգում։