Ամերիկացի գրող, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր
(1902 – 1968)
Ջոն Էռնստ Ստայնբեքը ծնվել է 1902 թվականի փետրվարի 27-ին Կալիֆոռնիայի Սալինաս քաղաքում։ Եղել է Ջոն Ստայնբեքի և Օլիվիա Համիլթոնի միակ արու զավակը և մեծացել է երեք քույրերի հետ՝ ունենալով երջանիկ մանկություն։ Նա ամաչկոտ էր, խելացի, բայց միևնույն ժամանակ հետաքրքրասեր։ Ջոն Ստայնբեքի հայրը եղել է հաշվապահ, մի քանի տարի աշխատել է Մոնթրի համայնքում որպես գանձապահ։