Իտալացի գրող
(1838 – 1915)
Ռաֆայելլո Ջովանյոլին եղել է Ռիսորջիմենտոյի մասնակից, Ջուզեպպե Գարիբալդիի զինակիցը։ Հին Հռոմի մասին Ջովանյոլիի գրած պատմական վեպերում իշխում է բռնակալության դեմ պայքարի ռոմանտիկական պաթոսը, սուր հակակղերականություն։ Համբավ է ձեռք բերել «Սպարտակ» (1874, հայերեն հրատարակվել է 1936 թվականին) վեպով։