Պարսիկ բանաստեղծ, իրավաբան, սուֆի և աստվածաբան
(1207 – 1273)
Ռումին (Ջալալ ադ-Դին Մուհամմադ Ռումի) առավել հայտնի է վեց ընդարձակ մասերից բաղկացած «Մասնավի մաանավի» («Պոեմ բարոյագիտական») պոեմի շնորհիվ: Այն գրված է երկտողերով (բեյթ), իրենից ներկայացնում է առակների ժողովածու՝ փիլիսոփայական և բարոյա-իմաստասիրական վերջաբանով։ Ռումին ցուցաբերել է կրոնական գիտելիքների խոր իմացություն, բանահյուսական աղբյուրների և սյուժեների գիտակություն։

