Իտալացի մանկագիր, թարգմանիչ և մանկավարժ
(Ծնվ․ 1970)
Սերենելա Կուարելոն հեղինակել է բնապահպանական թեմաներով գեղարվեստական և գիտահանրամատչելի գրքեր երեխաների ու պատանիների համար։ Գործակցում է իտալական և միջազգային հրատարակչությունների հետ։ Ստեղծել է ուսուցողական ձեռնարկներ ու ստեղծագործական աշխատարաններ։

