Ծագումով հրեա ամերիկացի գրող
(1915 – 2005)
Սոլ Բելլոուն 1976 թվականի գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր, արձակագիր, հայտնի է նաև որպես էսսեների հեղինակ և մանկավարժ։ Նրա առաջին՝ «Երկնքի և երկրի միջև» վեպը նրան արդեն ճանաչում է բերել: Գրքի հիմնական խնդիրը մարդու սեփական «ես»-ի պահպանումն է սոցիալական, ազգային և բարոյական պարտականությունների քաոսի մեջ, որը պարտադրում էր նրան հասարակությունը:

