Հոլանդացի նկարիչ
(1853 – 1890)
Վինսենթ վան Գոգը պոստիմպրեսիոնիզմի և էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ է: Համարվում է արևմտյան արվեստի պատմության ամենանշանավոր ու ամենաազդեցիկ դեմքերից մեկը։ Ընդամենը տասը տարվա ընթացքում նա ստեղծել է արվեստի մոտ 2.100 գործ, այդ թվում` 860 նկար յուղաներկով. դրանց մեծ մասը նկարիչը ստեղծել է իր կյանքի վերջին երկու տարիներին։