Պարսիկ գիտնական, մաթեմատիկոս, փիլիսոփա, աստղագետ, բժիշկ և բանաստեղծ
(1048 – 1131)
Օմար Խայամը գրել է նաև երկեր մեխանիկայի, աշխարհագրության և երաժշտության վերաբերյալ։ Խայամը լայն հանրությանը հայտնի է առաջին հերթին իր քառյակ՝ «ռուբաիներով»։ Խայամը, որ միայն այդ ժանրում է ստեղծագործել, հասցրել է այն իր զարգացման գագաթնակետին և մտել համաշխարհային գրականության մեջ որպես քառյակի անգերազանցելի վարպետ: