Վերածննդի դարաշրջանի ֆրանսիացի գրող
(ոչ վաղ քան 1483 – ոչ ուշ քան 1494)
Ֆրանսուա Ռաբլեն եվրոպական մեծագույն հումանիստ-երգիծաբաններից մեկն է, «Գարգանտյուա և Պանտագրյուել» վեպի հեղինակը։ Վեպում, որը անվանվել է ֆրանսիական Վերածննդի դարաշրջանի «հումորի հանրագիտարան», Ռաբլեն անդրադարձել է Ֆրանսիայի կրոնական, հասարակական և քաղաքական կյանքին, քննադատել միջնադարյան մանկավարժությունը և կրթությունը, ծաղրել գիտական միտքը, փիլիսոփայությունը, պետական կառավարումը։