Անգլիացի փիլիսոփա, պատմաբան, քաղաքական գործիչ
(1561 – 1626)
Ֆրենսիս Բեկոնն էմպիրիզմի և նոր ժամանակների փիլիսոփայության հիմնադիրներից մեկն է։ 1584 թվականին, 23 տարեկանում, ընտրվել է խորհրդարանի անդամ։ 1617 թվականից կնիքի լորդ-պահապան, ապա՝ լորդ-կանցլեր, Վերուլամի բարոն և Սենտ-Օլբանի դերկոմս (վիկոնտ)։ 1621 թվականին մեղադրվել է կաշառակերության մեջ և ազատվել բոլոր պաշտոններից։