Ամերիկացի ֆանտաստ գրող
(1920 – 1986)
Ֆրենք Հերբերթն առավել հայտնի է որպես «Դյունի ժամանակագրությունը» շարքի հեղինակ։ Նրան մեծ ճանաչում է բերել հատկապես այդ շարքի առաջին վեպը՝ «Դյունը»:
Աշխարհի շատ քննադատներ այս շարքը համարում են գիտական ֆանտաստիկայի դասականը, այս ժանրի առավել «վառ» և «ամբողջական» ներկայացուցիչը։ Ֆրենք Հերբերթի որդին` Բրայան Հերբերտը, շարունակել է Դյունի աշխարհի մասին հոր վիպաշարը։