Էդմոն Ռոստան ի «Սիրանո դը Բերժըրակ» պիեսը համաշխարհային դրամատուրգիայի մի գլուխգործոց, հայերեն է թարգմանել մեր դերասանական արվեստի անզուգական վարպետ Արման Կոթիկյանը (1896-1968), որը նույնքան տաղանդավոր թարգմանիչ էր և բանաստեղծ: Հայերեն «Սիրանոն» լույս է տեսել 1951-ին Երևանում և այլևս չի հրատարակվել` մնալով ստվերում, մինչդեռ խոսքը հայ թարգմանական գրականության մեծ մարգարիտներից մեկի մասին է: Նոր տպագրության տեքստը համեմատվել է բնագրի հետ, խմբագրվել և հանգամանորեն ծանոթագրվել: Կոթիկյանի սքանչելի թարգմանությամբ սկիզբ է առնում «ԲԵՄ» մատենաշարը, որով կհրատարակվեն միջազգային ճանաչման հասած արժեքավոր դրամատուրգիական գործեր:
«Նա, ով մենակ է» գրքում առաջին անգամ ընթերցողին է ներկայացվում գերմանացի մեծագույն բանաստեղծ Գոթֆրիդ Բենի (1886-1956թթ.) քերթվածների ընտրանին: Գ. Բենը գրական մոդեռնիզմի, ի մասնավորի՝ գերմանական էքպրեսիոնիզմի նշանավոր դեմքերից է, մեծն Շտեֆան Գեորգեի ու նրա գրական խմբակի գաղափարապաշտ հետևորդն ու անխոնջ նորարարը: Գրքում ներառված «Քնարերգության հիմնախնդիրներ» բանախոսության մեջ գրողը ձևակերպել է իր քերթողական հավատամքը. «Կյանքից քաղած անբովանդակ բանաստեղծությունը» շնչավորողը գեղարվեստական ձևն է, որն, ըստ նրա, լինելու է գալիք դարերի արվեստի գլխավոր խնդիրը:
«Ներսը և դուրսը» հատորում տեղ են գտել Հերման Հեսսեի հոգևոր դեգերումերի, գեղարվեստական ու բարոյագիտական ծրագրերի նոր ակնարկն ազդարարող երեք հիմնարար, ուղենիշային հղացումերը. իռացիոնալ կենսափիլիսոփայական մտակառույցի վրա խարսխված՝ կայենականության նախագծին բարդույթի հաղթահարման ճիգը ( «Դեմիան»), կյանքի հավերժական ճշմարտությունների հանդեպ մարդուն համակած տարակուսանքի վերառման ջանքը ( «Սիդհարթա») և Արևելումի փրկչական տեսիլքին անձնատուր՝ հավատաքննության ճանապարհով հոգու խստադաժան փորձությանը դիմակայելու հարինքնաբուխ կիրքը («Ուխտագնացություն Արևելք»): Հեսսեն դիմում է ժամանակի գիտության զանազան բնագավառների մեթոդաբանական զինանոցին՝ գիտակերպ վարկածներ ու ֆիկցիաներ, պայծառատեսական ու հոգեվերլուծական դիտարկումեր, իրագործելու համար հոգևոր մշակույթի սրբազնացման իր բնազանցական ձգտումը:
«Ներսը և դուրսը» հատորում զետեղված են Հերման Հեսսեի հոգեմտավոր շրջադարձը նշանավորող փոքրածավալ ստեղծագործությունները՝ վիպակներ, պատմվածքներ, ինքնակենսագրական ավանդազրույցներ, ուտոպիստական երգիծապատումեր և իմաստնախոսություններ: Հասարակական կյանքի կազմակերպմանն հետամուտ եվրոպական մտքի տևական ու հիմնարար խարխափումերից հոգնած ու ջլատված՝ գրողը մարգարեանալու պես հռչակում է հոգեխորթ իրականության վերառման իր տեսլականը և ներկայացնում կյանքում ու արվեստում իր հետապնդած նպատակը՝ ապրել և պատկերել ոչ թե արտաքին, թվացյալ իրականությունը, այլ ներքին հոգեկան իրողությունները, վերապրել ու արտապատկերել ոչ թե կյանքի առերևույթ տեսիլաժամերը, այլ այն էությունը, որ թաքնված է տեսանելիից անդին, ինչն էլ իմաստ է հաղորդում այդ իրականություն ասվածին՝ մերձակցության փոքրիշատե շոշափելի աղերսներ հայտավորելով կյանք կոչվող առեղծվածային երևույթին ի տես:
Քեն Քիզիի «Թռիչք կկվաբնի վրայով» գործը խոր հետք է թողել արդի գրականության վրա: Գլխիվայր շրջելով խելամտության ու խելահեղության ընդունված պատկերացումները՝ այս մոլեգին վեպը հոգեբուժարանի ու դրա բնակիչների անմոռաց պատմությունն է, որտեղ առանձնանում են բռնակալ Ավագ քույրն ու Մաքմըրֆին՝ մի աղմկուն, զվարճասեր նորեկ, որն էլ վճռում է նրան դիմադրել: Պայքարը ներկայացված է կիսահնդկացի Բրոմդենի՝ թվացյալ խուլ ու համր հիվանդի աչքերով, որը հասկանում է. Մաքմըրֆին հերոսական ճիգեր է թափում՝ մաքառելով իրենց բոլորին փակի տակ պահող ուժերի դեմ: Քիզիի առաջին վեպը ողջամտության և խելագարության սահմանների գունեղ ու ծայրահեղորեն անկեղծ նկարագիրն է:
«Փոքրիկ իշխանը» գրքի այս տարբերակը տարբերվում է սովորական գրքերից. նկարիչ-դիզայներները՝ ծավալատարածական հրաշալի լուծումներով, ասես նոր կյանք են նվիրել գրքի յուրաքանչյուր էջին, կենդանացրել պատմության ամեն մի դրվագ ու տեսարան: Այստեղ աստղերն իսկապես պտտվում են, մոլորակները՝ շարժվում… Փոքրիկ իշխանի մոլորակներն ավելի պատկերավոր դարձրեք Ձեր երեխաների համար, նվիրեք նրանց այս հրաշալի գիրքը: «Փոքրիկ իշխանը» (ֆր.՝ Le Petit Prince), ֆրանսիացի ազնվական գրող, բանաստեղծ և օդաչու Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի վեպն է, որը հրատարակվել է 1943 թվականին և համարվում է հեղինակի ամենահայտնի ստեղծագործությունը։ «Փոքրիկ իշխանը» հեղինակի առաջին մանկական գիրքն է։ Հեքիաթը գրվել է 1942 թվականին, Նյու-Յորքում եղած տարիների ընթացքում։ Առաջին անգամ հրատարակվել է գրողի մահից որոշ...
«Միսիս Դելոուեյ»–ը Վըրջինիա Վուլֆի՝ գեղագիտական առումով առաջին ամբողջական նորարարական վեպն է, որն ընդգրկում է ընդամենը մեկ օրվա իրադարձություններ, և որտեղ յուրահատուկ` վուլֆյան «գիտակցության հոսքի» միջոցով հետպատերազմյան Անգլիան և առհասարակ ժամանակի ամեն ակնթարթը ներկայացվում են հերոսների սուբյեկտիվ ընկալումների միջոցով: Հատկապես էական են երկու հերոսների գոյաբանական մտորումները. պառլամենտականի ազնվական կինը նախապատրաստում և ավարտին է հասցնում իր ամենամյա երեկույթը, իսկ զորացրված հոգեկան հիվանդը ինքնասպան է լինում: Սակայն երկու հերոսները, որոնք երբևէ չեն հանդիպել ժամանակի և տարածության անտեսանելի խաչմերուկում, ձուլվում են իրար, նույնանում, և հերոսուհին իր մաշկի վրա զգում ու ապրում է կյանքի նոր չափումը:
Ֆրանց Կաֆկայի «Կերպարանափոխություն» վիպակը համաշխարհային գրականության ուղենշային գործերից մեկն է: Համարվել է 20-րդ դարի ամենաօրիգինալ աշխատություններից մեկը, որն ուսումնասիրվել է Արևմտյան կիսագնդի բազմաթիվ համալսարաններում և քոլեջներում: Պատմությունը սկսվում է շրջիկ գործակալ Գրեգոր Զամզայի մասին պատմությամբ, ով, առավոտյան արթնանալով, պարզում է, որ կերպարանափոխվել է՝ մետամորֆոզի է ենթարկվել, և վերածվել է մեծ, հրեշային ուտիճի։ Զամզայի կերպարանափոխության պատճառը երբեք հայտի չդարձավ, Կաֆկան երբեք բացատրություն չտվեց։ Նովելի մնացած մասում ներկայացվում են Զամզայի՝ իր նոր կյանքին և տեսքին ադապտացման փորձերը, ինչպես նաև Զամզայի մոր, հոր և քրոջ զարմացած, վախեցած վերաբերմունքի արտահայտումները։
Ֆրանց Կաֆկայի «Դատավարություն» և «Դղյակը» վեպերը համաշխարհային գրականության այն գլուխգործոցներից են, որոնք հսկայական ազդեցություն են թողել բազմաթիվ գրողների ստեղծագործական ընթացքի վրա՝ պայմանավորելով մոտեցումների, ընդհանրացումների, ընկալումների յուրօրինակ մի համակարգ:
Ժամանակակից ամենահայտնի գրողներից մեկի՝ Մարգրեթ Աթվուդի «Աղախնի պատմությունը» վեպը ոչ միայն 20-րդ դարի ամենանշանավոր գրական ստեղծագործություններից է, այլև սարսափազդու, բայց և իրատեսական նախազգուշացում հավանական ապագայի մասին: Ի՞նչ տեղի կունենա, եթե իշխանության գան կրոնական ծայրահեղականները: Ինչպե՞ս կփոխվի աշխարհը, եթե կանայք սկսեն համարվել միայն ու միայն սերունդը շարունակելու միջոց՝ իշխող տղամարդկանց համար: Աթվուդը, մեծագույն վարպետությամբ միահյուսելով իրականությունն ու հորինվածքը, ստեղծում է դիստոպիկ ապագայի մի համոզիչ պատկեր, որն իրավամբ դասվում է մեր ժամանակի հզորագույն և ամենաընթերցվող վեպերի շարքում:
1932 թվականին լույս տեսած «Էնդհաուզի առեղծվածը» վեպը Ագաթա Քրիստիի ամենահայտնի ստեղծագործություններից է։ Սա հեղինակի՝ թվով յոթերորդ գործն է, որի գլխավոր հերոսը Էրքյուլ Պուարոն է։ Սյուժետային զարգացումներն ընթանում են կտրուկ և անսպասելի, ինչը հատուկ է դետեկտիվի թագուհու բոլոր վեպերին։ Եվ միայն խորագետ ու փորձառու խուզարկուին է հաջողվում աստիճանաբար առանձնացնել անհավատալի թնջուկի բոլոր թելերը։ «Դետեկտիվի թագուհի» Ագաթա Քրիստիի պատկերավոր սպանությունների առեղծվածները տասնամյակներ շարունակ հետապնդել են ընթերցողներին: Նրա գրքերը հրատարակվել են ավելի քան 2 միլիարդ տպաքանակով և թարգմանվել են աշխարհի շուրջ 100 լեզուներով: Ագաթա Քրիստին գրանցված է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում՝ որպես բոլոր ժամանակների ամենավաճառված վիպագիրը: Նա նաև աշխարհի ամենաշատ թարգմանված հեղինակն է՝...
Նոբելյան մրցանակակիր Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սերը խոլերայի ժամանակ» վեպն անվերապահ և անմնացորդ սիրո մասին պատմող ցնցող պատմություն է՝ սեր, որն ունակ է հաղթահարելու ամեն ինչ՝ ժամանակ ու տարածություն, կյանքի դժվարություններ ու նյութապաշտություն, մարդկային հոգու անկատարություն ու հուսահատություն: Ֆերմինա Դասան մերժում է Ֆլորենտինո Արիսայի պատանեկան սերն ու երազանքները և ամուսնանում խոլերայի դեմ ակտիվ պայքարող բժիշկ Խուվենալ Ուրբինոյի հետ, որը, ի տարբերություն զգայական և զգացմունքային Ֆլորենտինո Արիսայի, չափազանց զուսպ է և հավասարակշռված: Մելամաղձոտ ու անչափ հուզիչ այս պատմությունը համեմված է Մարկեսի ֆանտաստիկ սարկազմով, ծիծաղաշարժ դրվագներով, հին ժամանակների ոգով, սիրային զեղումներով և մեծ քնարականությամբ: Ամուսնու մահից, անցած երջանկության վերհուշից և մենության ցավոտ ապրումներից...
Հռչակավոր գրողի այս վիպակը, որ ստեղծվել է 1957 -ին և լույս տեսել 1961-ին, նրա առաջին, բայց և ամաենահայտնի գործերի թվում է, թեև զերծ մոգական ռեալիզմի տարրերից: Վիպակի հերոսը՝ տասնհինգ տարի իր թոշակին սպասող տարես գնդապետը, XX դարի իսպանալեզու գրականության ամենասիրելի և սրտառուչ կերպարներից է: Հեղինակն ինքը վիպակն իր լավագույն ստեղծագործություններից է համարել՝ նշելով. «Ստիպված էի «Հարյուր տարվա մենություն»-ը գրել, որպեսզի կարդան «Գնդապետին գրող չկա»- ն:
Վեպի գործողությունները ծավալվում են նավի վրա, ուր հավաքված մարդիկ վիճակախաղով շահել են հեռավոր ճանապարհորդության իրավունք: Ուղևորներին ինչ-ինչ պատճառներով չեն հայտնում, թե ուր են ուղևորվում, և յուրաքանչյուրի առջև հարց է ծառանում ՝ ենթարկվել նավի հրամանատարությանը, թե պարզել խորհրդավոր արգելքի պատճառները:
Լեհ գրող Ստանիսլավ Լեմի «Սոլարիս» վեպը համաշխարհային գիտաֆանտաստիկայի գլուխգործոցներից է, որտեղ հեղինակը կանխագուշակել է մեր քաղաքակրթության գլխավոր խնդիրը՝ գիտական և տեխնիկական մեծ առաջընթացի և մարդու հոգևոր-բարոյական անկման խոր հակասությունը՝ իր բոլոր աղետալի հետևանքներով:
«Անասնաֆերմա» վիպակը հրատարակվել է է 1945 թվականին: Այն կարելի է համարել երգիծական առակ-այլաբանություն, որտեղ Ջորջ Օրուելը պատկերել է 1917 թվականին Ռուսաստանում տեղի ունեցած Հոկտեմբերյան հեղաշրջման հեղափոխական սկզբունքների, գաղափարների ու ծրագրերի հետագա այլասերման ընթացքը, որն ի վերջո հանգեցրեց բռնապետության և տոտալիտարիզմի:
«Կնքահայրը» վեպը համաշխարհային ճանաչում ունի: Այն սովորական դետեկտիվ չէ: Վեպը սոցիալական լուրջ հիմնավորում ունի: Այստեղ ներկայացվում է 1920-30- ական թվականներին ԱՄՆ-ում կազմակերպված հանցագործության առաջացումը, որը հեղինակը դիտում է որպես օրինաչափ երևույթ, ինչու՞ և ինչպե՞ս են կազմակերպվել մաֆիաները, ինչպե՞ս են առաջացել նրանց կապը քաղաքական բոլոր շրջանակների հետ:
Ժամանակակից ամենահայտնի գրողներից մեկի՝ Մարգրեթ Աթվուդի «Աղախնի պատմությունը» վեպը ոչ միայն 20-րդ դարի ամենանշանավոր գրական ստեղծագործություններից է, այլև սարսափազդու, բայց և իրատեսական նախազգուշացում հավանական ապագայի մասին: Ի՞նչ տեղի կունենա, եթե իշխանության գան կրոնական ծայրահեղականները: Ինչպե՞ս կփոխվի աշխարհը, եթե կանայք սկսեն համարվել միայն ու միայն սերունդը շարունակելու միջոց՝ իշխող տղամարդկանց համար: Աթվուդը, մեծագույն վարպետությամբ միահյուսելով իրականությունն ու հորինվածքը, ստեղծում է դիստոպիկ ապագայի մի համոզիչ պատկեր, որն իրավամբ դասվում է մեր ժամանակի հզորագույն և ամենաընթերցվող վեպերի շարքում:
Ջեյմս Ջոյսը իր «Դուբլինցիները» (1914) պատմվածքների ժողովածուում միտում է ունեցել պատկերելու հայրենի Իռլանդիայի հոգեկան կյանքի պատմությունը՝ գործողությունների կենտրոն դարձնելով Դուբլինը՝ որպես «կաթվածի կենտրոն»: Հեղինակը ներկայացնում է քաղաքը, միջին խավի մարդ կանց, անտարբերության մթնոլորտը, եւ դա անում է չորս հայեցակետով՝ մանկություն, պատանեկություն, հասունություն եւ հասարակական կյանք: Չնայած ճիգերին՝ նրա հերոսները չեն կարողանում դուրս գալ փակուղուց, փոխել իրենց կյանքի միօրինակ գունապնակը, բայցեւ երազող են, երազ, որ փախուստի աշխարհն է: «Դուբլինցիներ» –ում առկա կարեւորագույն երեւույթը էպիֆանիան է՝ աստվածահայտնությունը: Հարկ է նշել, որ «Դուբլինցիները» հայերեն թարգմանությամբ առաջին անգամ է լույս տեսնում համալրված` ներառելով նախկինում չթարգմանված պատմվածքները:
1909 թվականին լույս տեսած «Մարտին Իդեն» վեպը Ջեք Լոնդոնի լավագույն ստեղծագործություններից է: Ինքնակենսագրական հենքով գրված այս վեպը տաղանդավոր մարդու պատմություն է, որն անցնում է գրական անմահության տանող երկար ու դժվար մի մի ճանապարհ՝ դրսևորելով համառություն, նպատակասլացություն և աշխատասիրություն:
Ընթերցողի ուշադրությանը ներկայացվող սույն վեպը ֆրանսիական գրականության ամենաինքնատիպ երևույթներից մեկի՝ Բորիս Վիանի գլուխգործոցն է, որը մեծ աղմուկ հանեց ժամանակի գրական մամուլում: Չնայած հեղինակի որդեգրած զավեշտախառն ու աշխույժ պատմելաոճին՝ այս ստեղծագործության մասին արտահայտվողները միաբերան պնդում են, որ «Օրերի փրփուրը» բոլոր ժամանակներում գրված սիրավեպերից ամենահուզիչն է ու հոգեցունցը:
Վարպետը և Մարգարիտան» Միխայիլ Բուլգակովի վերջին ստեղծագործությունն է, որը եզրափակում է Բուլգակովի համար շատ կարևոր` արվեստագետի և իշխանության թեման: Վեպը կարծես ամփոփում է գրողի պատկերացումները կյանքի իմաստի, մարդու, նրա մահվան ու անմահության, բարի և չար սկզբունքների պայքարի մասին՝ պատմության մեջ և մարդու բարոյական աշխարհում: Վեպը գրողի կյանքի տարիներին չի հրատարակվել։ Բուլգակովը հույս չի ունեցել, որ «Վարպետը և Մարգարիտան» կհրատարակվի ԽՍՀՄ-ի օրոք, բայց նրա այրու՝ Ելենա Բուլգակովայի ջանքերով վեպի ձեռագիրը պահպանվել է մինչև 1966 թվականը, երբ այն հրատարակվեց գրողի մահվանից 25 տարի անց (ԽՍՀՄ-ի փլուզումից 25 տարի առաջ)։ Մտավորականության մեջ ձեռք է բերել մեծ տարածում՝ ընդհուպ մինչև տարածվելը ձեռքով տպագրված օրինակներով։...
Լեհ գրող Ստանիսլավ Լեմի «Սոլարիս» վեպը համաշխարհային գիտաֆանտաստիկայի գլուխգործոցներից է, որտեղ հեղինակը կանխագուշակել է մեր քաղաքակրթության գլխավոր խնդիրը՝ գիտական և տեխնիկական մեծ առաջընթացի և մարդու հոգևոր-բարոյական անկման խոր հակասությունը՝ իր բոլոր աղետալի հետևանքներով: