Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Կամ մուտք գործեք սոցցանցով
Google
Facebook
0 0

Նախընտրելիների ցանկը Բոլորն ավելացնել զամբյուղ

0 0

Զամբյուղը դատարկ է

Զամբյուղ (0)
Ենթագումար. 0 ֏

Պատվերի ձեվակերպում

  • Գրքեր
    • նոր գրքեր
    • Բեսթսելլեր
    • Գեղարվեստական
      • Վեպ
      • Վիպակ
      • Պատմվածք
      • Պիես
      • Պոեզիա
      • Բոլորը
    • Ոչ գեղարվեստական
      • Գիտաճանաչողական
      • Բիզնես, մոտիվացիա
      • Փիլիսոփայություն, հոգեբանություն
      • Կենսագրական
      • Մասնագիտական
      • Բոլորը
    • Մանկական
      • Հեքիաթներ
      • Զարգացնող
      • Հանելուկներ
      • Բոլորը
    • Պատանեկան
    • Կույր ժամադրություն
    • 18+
    • Այլ
  • Խաղեր
    • Փազլ
    • Մանկական
    • Ուսուցողական
    • Սեղանի
    • Ստեղծագործական
    • Վիկտորինա
  • Գրենական
    • Գրիչներ
    • Նոթատետրեր
    • Աշխատանքային տետրեր
    • Ներկիր ինքդ
  • նվեր քարտ
    • Ֆիզիկական
    • Թվային
    • Քո դիզայնը
  • ի՞նչ կարդալ
    • Հիմնական ցանկեր
    • Թեմատիկ ցանկեր
    • Կարդում են հայտնիները
  • հետաքրքիր
  • Կապ
  • գրքեր
    • նոր գրքեր
    • բեսթսելլեր
    • գեղարվեստական
    • ոչ գեղարվեստական
    • մանկական
    • պատանեկան
    • կույր ժամադրություն
    • 18+
    • այլ
    • զեղչեր
  • խաղեր
  • գրենական
  • նվեր քարտ
  • հետաքրքիր
  • փաթեթավորում
  • կապ
Facebook Instagram

+(374) 77 809608

 +(374) 44 809608

(WhatsApp, Viber)

0 0
0 Նախընտրելիների ցանկը

Նախընտրելիների ցանկը Բոլորն ավելացնել զամբյուղ

0 0
0 Զամբյուղ

Զամբյուղը դատարկ է

Զամբյուղ (0)
Ենթագումար. 0 ֏

Պատվերի ձեվակերպում

Newmag

Newmag

Newmag ընկերությունը ստեղծվել է 2007 թվականին։ Մինչև 2018 թվականը՝ այսինքն ավելի քան 10 տարի ընկերությունը տպագրել է համանուն ամսագիրը։ Ամսագրին զուգահեռ 2012 թվականին գործարկվել է newmag.am կայքը, որը հասարակական–քաղաքական, գիտահանրամատչելի և մշակութային ինքնատիպ հոդվածների առցանց հարթակ է։
2018 թվականի մարտին ընկերությունը որոշեց դադարեցնել ամսագրի տպագիր տարբերակի հրատարակումը և փոխել ուղղությունը՝ կենտրոնանալով գրահրատարակչական ոլորտի վրա։ Որոշում ընդունվեց մասնագիտանալ ոչ գեղարվեստական, այսինքն non-fiction գրականության վրա։ Եվ արդեն 2018 թվականից ընկերությունը ընթերցողին է ներկայացնում հայկական և համաշխարհային բեսթսելլերներ։

Զտել
Ցուցադրել

Ըստ գնի

Գին. —
Վերջին աշունը
Ընտրել Quick View

Վերջին աշունը. Հատոր 5 | Տիգրան Հայրապետ...

6,800 ֏
«Վերջին աշունը» Տիգրան Հայրապետյանի հրապարակախոսական ժառանգության հինգերորդ և վերջին հատորն է։ Այն ներառում է նրա խմբագրականները, կիսատ մնացած հոդվածները, հարցազրույցները, վերլուծություններն ու պատմվածքները, որոնք հրապարակվում են առաջին անգամ։ Վերնագիրը հղում է ДДT խմբի համանուն երգին, որը Տիգրան Հայրապետյանը շատ էր սիրում ու հաճախ էր հիշատակում իր հոդվածներում։ Նրա վերջին աշունը նշանավորվեց քաղաքական ակտիվությամբ, ընդդիմադիր ուժերի հետ աշխատանքով՝ հանուն ազատ ընտրությունների, սակայն նրա կյանքը դաժանորեն ընդհատվեց, նախքան իրականություն կդառնային նրա կանխատեսած վտանգավոր զարգացումները։
Ցեղասպան պետության ակունքները
Ընտրել Quick View

Ցեղասպան պետության ակունքները | Թաներ Աք...

5,800 ֏
«Ցեղասպան պետության ակունքները» գրքում Թաներ Աքչամը քննադատում է Թուրքիայի Հանրապետության հարյուր տարվա պատմությունը և ընդգծում դրա կառուցվածքային խնդիրներն ու ժողովրդավարական արժեքների բացակայությունը։ Նա հարց է առաջադրում, թե ինչու հնարավոր չեղավ ստեղծել հավասարության վրա հիմնված հանրապետություն, ցույց է տալիս, որ երկրի հիմնադրման պաշտոնական պատմությունը խեղաթյուրված է և ծառայում է գոյություն ունեցող ռեժիմին։ Հեղինակը նշում է, որ Թուրքիայի պետական կառուցվածքը հիմնված է խտրականության, բռնության և ճնշումների վրա, ինչը հիշեցնում է «ապարտեիդի» համակարգի գործելաոճը։ Գիրքը հիմնված է պատմական փաստերի վերլուծության վրա, ուսումնասիրված են Հայոց ցեղասպանությունը, քրդերի և ազգային ու կրոնական այլ փոքրամասնությունների ճնշումները։ Աքչամն առաջարկում է պատմությունը վերաշարադրել նոր տեսանկյունից՝ ձերբազատվելով պետական քարոզչությունից։...
Վիրավոր արծիվը
Ընտրել Quick View

Վիրավոր արծիվը | Դեմիր Սյոնմեզ

8,800 ֏
«Վիրավոր արծիվը. Լեռնային Ղարաբաղի (Արցախի) պատերազմը» երկլեզու (հայերեն-ֆրանսերեն) գրքում լուսանկարիչ և լրագրող Դեմիր Սյոնմեզը վավերագրել է Արցախի անկումը (2020-2023): Նա յուրովի է փոխանցում պատերազմի ողբերգական իրականությունը, մարդկանց պատմությունները և նրանց ոգին։ Լուսանկարներն ուղեկցվում են գրավոր նոթերով, որոնք ընթերցողին տեղափոխում են մարտի դաշտ, Ստեփանակերտի փողոցներ և ընկղմում պատերազմի մառախուղով պատված իրականություն։ Այս գիրքը փաստագրական արժեք ունի, հիշողության վկայություն է, հարգանքի տուրք՝ զոհվածներին և սթափության կոչ՝ համայն մարդկությանը։
«Հրազդան» ստադիոն
Ընտրել Quick View

«Հրազդան» ստադիոն. Խորհրդային մոդեռնիզմի...

10,800 ֏
Կարեն Բալյանի գիրքը նվիրված է 1960-70-ական թվականների ճարտարապետական ​​գլուխգործոցին։ «Հրազդան» մարզադաշտի նախագծման և կառուցման պատմությունը ներկայացված է ազգային գիտակցության բարձրացմանդարաշրջանի՝ «հալոցքի» իրադարձությունների համատեքստում։«Հրազդան» մարզադաշտը 1970-1971 թվականներին կառուցվել է Հրազդան գետի գեղադիր լանջին, որից էլ ստացել է իր անունը։ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ կառուցված մարզադաշտի բացումը տեղի է ունեցել 1971 թվականի մայիսի 19-ին։ ԽՍՀՄ խոշորագույն մարզադաշտերից մեկն էր։ «Հրազդան» մարզադաշտն այսօր դեռ կանգուն է և պահպանում է իր վեհությունն ու մոգական ձգողականությունը, սակայն չի շահագործվում ըստ նշանակության։ Նախատեսվում է քանդել այն։ Խորհրդահայ մոդեռնիզմի բազմաթիվ գլուխգործոցներ են քանդվել կամ այդ ճանապարհին են։ Երևանցիների հպարտության խորհրդանիշ «Հրազդանը» գուցե անէանա հենց մեր սերնդի...
Մարմինը ամեն ինչ հիշում է
Ընտրել Quick View

Մարմինը ամեն ինչ հիշում է | Բեսել վան դե...

7,800 ֏
Տրավման արմատապես փոխում է մարդու ուղեղի կառուցվածքը, խախտում նյարդային համակարգի նուրբ հավասարակշռությունը և մարմնի ֆիզիոլոգիական ռեակցիաները։ Համաշխարհային ճանաչում ունեցող հոգեբույժ Բեսելվան դեր Կոլկն իր բեսթսելլեր աշխատությունում բացատրում է, թե ինչու չեն մոռացվում ցավալի հիշողությունները, ինչպես են դրանք դրսևորվում ֆիզիկական և հուզական խնդիրների տեսքով, և ինչպես կարելի է հաղթահարել դրանց հետևանքները։ Հեղինակն իրական պատմությունների և գիտական հետազոտությունների միջոցով ներկայացնում է նորարար թերապևտիկ մոտեցումներ, որոնք յուրաքանչյուր ընթերցողի կօգնեն վերականգնել հոգեկան ու ֆիզիկական հավասարակշռությունը։ Goodreads
Կոտրված վահան
Ընտրել Quick View

Կոտրված վահան | Վիգեն Չըթըրյան

7,800 ֏
Այս գիրքը 2020-ի Ղարաբաղյան պատերազմին, նախընթաց դիվանագիտությանը, աշխարհաքաղաքականությանը, արմատացած պատկերացումներին, սպառազինության մրցավազքին ու ռազմական բարեփոխումներին կամ դրանց բացակայությանը, Հայաստանում և Ադրբեջանում հասարակական ու ներքաղաքական զարգացումներին վերաբերող 16 հոդվածների ժողովածու է։ Հայ և օտարերկրացի 17 հեղինակներ քննում են 2020-ի պատերազմում Հայաստանի պարտությունը, դրան նախորդած իրադարձություններն ու զարգացումները։Այս գրքի հետազոտական աշխատանքներն ու հրատարակությունը ֆինանսավորել է «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկությունը:
Արեւելաբանութիւն
Ընտրել Quick View

Արեւելաբանութիւն | Եդուարդ Սայիդ

8,800 ֏
Այս ընդարձակ, իմացական առումով ազդեցիկ յետազօտութեան մէջ Սայիդ կը ներկայացնէ Արեւելագիտութեան պատմութիւնը: Մերձաւոր ու Միջին Արեւելքի մէջ երկար ժամանակ գերիշխող Արեւմուտքը Արեւելքին կը նայէր գերադաս դիրքերէն: Արեւելքն Արեւմուտքի մէջ կ՚անուանուէր «Orient», այսինքն՝ Արեւմուտքէն «Այլ, Ուրիշ»: Այս տեսանկիւնն Արեւմուտքի մէջ կը շարունակուի արմատացած մնալ, եւ, քանի որ Արեւմուտքը Արեւելքին թոյլ չի տար ինքնաներկայանալ, հետեւաբար նաեւ կ՚արգելակէ Արեւելքը լիարժէք հասկանալու փորձերը:Այս բեկումնային գիրքը, որ առաջին անգամ հրատարակուած է 1978-ին, կը մնայ ընկերագիտութեան ամենաազդեցիկ ուսումնասիրութիւններէն մէկը, յատկապէս ցեղագիտութեան ու յետգաղութային ուսումնասիրութիւններու ոլորտին մէջ: Սայիդը «Orientalism» հասկացութեան քննադատ էր, զայն կը համարէր Արեւելքի նկատմամբ Արեւմուտքի կեղծ ենթադրութիւններու ամբողջութիւն: Այս գիրքին ընդմէջէն Սայիդը կը ներկայացնէ...
Արիության մետաղ
Ընտրել Quick View

Արիության մետաղ | Սյունե Սևադա

5,800 ֏
Մնալ ցավի մե՞ջ, թե՞ դուրս գալ թեկուզ սողալով։ Անցյալը բերե՞լ ներկա՝ փորձելով լուծումներ գտնել, թե՞ փակել ու շարժվել առաջ։ Որոշ իրավիճակներում այս հարցերի պատասխանները հստակ չեն, ու թվում է՝ հուշերի խեղդող ալիքներն արդեն հեռվում են, բայց հանկարծ պարզվում է, որ դառը օրերի համառ ու սառը ցնցուղը մշտապես գլխավերևում է՝ պատրաստ փայտացնել կամ էլ… սթափեցնել։ Որտե՞ղ սկսվեց ու որտե՞ղ կավարտվի ներքին կռիվը։ Այս հարցերի պատասխաններն են փնտրում «Արիության մետաղ» վեպի հերոսները, որոնք այսօր բախվել են անցյալի ծանր փորձություններին, որոշումներին ու թուլություններին և պետք է հասկանան, թե ինչ է պետք անել ապագայի հետ։Այս վեպը փորձում է հիշեցնել, որ ամեն ոք իր ներսում...
Հայելիս
Ընտրել Quick View

Հայելիս | Ավետ Բարսեղյան

8,800 ֏
«Հայելիս» բանաստեղծությունների ժողովածուն Ավետ Բարսեղյանի անդրանիկ գիրքն է: Գրքում յուրաքանչյուր տող ինքնաբացահայտման փորձ է, որը ընթերցողին հնարավորություն է տալիս նայել մարդուն, կյանքին և սիրուն Ավետի հայացքով։ Գիրքը բացահայտում է հեղինակի հոգու ամենանուրբ անկյունները՝ անկեղծությամբ և առանց զարդարանքի։ «Ազնիվ»` այդպես է բնորոշում Ավետի պոեզիան Ընթերցողը։
Վերջին կարմիր շրթներկը
Ընտրել Quick View

Վերջին կարմիր շրթներկը | Ծովինար Բարխուդ...

5,800 ֏
Արցախի հայաթափման հաջորդող տարում Ծովինար Բարխուդարյանը բազմաթիվ վկայություններ է հավաքել՝ ցնցող, ցավեցնող, սարսափելի, հուզիչ, ապրելու ուժ տվող։ Մեկ գրքում Ծովինարն ամփոփել է իր և 12 կանանց ճշմարտությունը, պատմել իրենց ցավն աննկարագրելի արժանապատվությամբ կրող մարդկանց մասին։ Գիրքն ականատեսի ճշգրիտ, փաստական վկայությունների և հուզիչ համալրումների ամբողջացում է։ Հեղինակը պատմում է սեփական ու արցախցի իր հայրենակիցների պատմությունը՝ նկարագրելով արցախցու անկոտրում կամքը և ծանր գաղթի մղձավանջային ճանապարհը։
Հրաժեշտի աչքերը
Ընտրել Quick View

Հրաժեշտի աչքերը | Հերմինե Ավագյան

4,800 ֏
Մարդկային խեղված ճակատագրեր, ժամանակից շուտ մեծացած երեխաներ, հայրենի տունը լքելու պարտադրանք, կարոտ. սա այն է, ինչ իր հետ բերում է պատերազմը։ Այն մարդիկ, ովքեր անցել են այս ամենի միջով, շատ նման են իրար. նրանց հոգիներում դատարկ անկյուններ կան, որոնք ոչ մի բանով հնարավոր չէ լրացնել, ամբողջացնել։ Պատերազմից հետո մնում է ծանր լռություն, որով իրար հետ հաղորդակցվում են երազանքները կորցրած մարդիկ։ Նրանք իրար հետ խոսում են աչքերով, որովհետև ընկերոջ, հարևանի, որդու, ամուսնու հայացքում նրանք ամեն օր գտնում են իրենց հիշատակները, կորուստները և խաղաղության հավատը:
Դյութէ #2
Ընտրել Quick View

Դյութէ #2 | Արևիկ Ուդումյան, Հասմիկ Գյու...

3,800 ֏
Newmag-ն Արևիկ Ուդումյանի ու «Բուրմունքի» հետ ներկայացնում են մաշկի խնամքի հայկական առաջին ուղեցույց-ամսագրի 2-րդ համարը: Աչքեր, շրթունքներ, պարանոց, դեմք, ձեռքեր…խնամքի ու գեղեցկության պարզ, կարևոր ու արդյունավետ խորհուրդներ ամբողջ մարմինը սնուցելու, պաշտպանելու ու խնամելու համար։ Մեկ տարի անց նորից պրոֆեսիոնալ խորհուրդներ այս անգամ՝ ամբողջ մարմնի համար։ Մաշկի խնամքի հայկական առաջին ուղեցույցի երկրորդ համարը՝ Արևիկ Ուդումյանի նախաբանով, պրոֆեսիոնալ մաշկաբանի տեսական ու գործնական խորհուրդներով և «Բուրմունքի» հատուկ էջով։

Առկա չէ

Arno Babadjanian An Armenian Beat in Soviet Time
Read more Quick View

Arno Babadjanian: An Armenian Beat in So...

6,800 ֏
Առնո Բաբաջանյանը ծնվել է 1921 թվականին՝ Երևանում։ Նա համարվում է Խորհրդային Միության ամենաազդեցիկ երաժշտական ֆիգուրներից մեկը։ Չնայած խորհրդային երաժշտական ասպարեզում ստեղծագործելու սահմանափակումներին, Բաբաջանյանի ստեղծագործությունները խորապես ներծծված են յուրօրինակ հայկական ոգով։ Թեև Բաբաջանյանը հայտնի է Ռուսաստանում և նախկին խորհրդային հանրապետություններում, նրա երաժշտությունը համեմատաբար անհայտ է մնում արևմտյան աշխարհում: Այս գիրքը նշանավոր կոմպոզիտորի մասին առաջին համապարփակ անգլալեզու ուսումնասիրությունն է, որը նպատակ ունի ծանոթացնել նրա հանճարն ավելի լայն լսարանին:

Առկա չէ

Սկզբունքներ
Read more Quick View

Սկզբունքներ | Ռեյ Դալիո

7,800 ֏
Հեղինակը ներկայացնում է իր մշակած սկզբունքները, որոնք իրեն օգնել են հասնել բացառիկ արդյունքների կյանքում և բիզնեսում: Գիրքը արժեքավոր ուղեցույց է թե՛ անհատների, թե՛ կազմակերպությունների համար: Դալիոն բացահայտում է ճշմարտության և թափանցիկության վրա հիմնված յուրահատուկ մշակույթի ստեղծման գաղտնիքները: Նա ցույց է տալիս, թե ինչպես կարելի է համակարգել կյանքի տարբեր ոլորտները՝ դրանք դարձնելով հասկանալի և կառավարելի: Գիրքը հարուստ է որոշումների կայացման, թիմերի ղեկավարման և խոչընդոտների հաղթահարման գործնական խորհուրդներով: Goodreads
Մեր դավանած ճշմարտությունը
Ընտրել Quick View

Մեր դավանած ճշմարտությունը | Կամալա Հարի...

6,800 ֏
Աշխարհի ազդեցիկ կանանցից մեկը պարզ ու ոգեշնչող կերպով պատմում է իր արտասովոր կյանքի և կարիերայի մասին։ ԱՄՆ պատմության մեջ առաջին կին փոխնախագահը 10 տարվա ընթացքում կարիերայի անհավանական թռիչք է ունեցել՝ դատախազից հասնելով իշխանության Օլիմպոսին: Այդ ճանապարհին Հարիսը երբեք չի վախեցել կոտրել կարծրատիպեր և չի ընկրկել դժվարությունների առաջ: Այս կնոջ գործունեության շնորհիվ ԱՄՆ-ում պակասել են հանցագործությունները: Տնտեսական ճգնաժամից հետո Հարիսը հազարավոր ընտանիքների օգնել է պահպանել իրենց տները: Նա պայքարել է կորպորացիաների և բանկերի չարաշահումների դեմ և նրանցից գանձել բազմամիլիարդ տուգանքներ:ԱՄՆ առաջին կին փոխնախագահ Կամալա Հարիսն անկեղծանում է այս գրքում՝ գրելով աղքատ ու վտանգավոր թաղամասում անցկացրած մանկության տարիների, ներգաղթյալների դուստր լինելու պատճառով...
Հազարամյակների և օրերի միջով
Ընտրել Quick View

Հազարամյակների և օրերի միջով | Արմեն Դավ...

4,800 ֏
Արմեն Դավթյանը ժամանակակից հայ բանաստեղծության ամենատպավորիչ դեմքերից է։ Առաջին քայլերն անելով 1980-ականների սկզբին՝ դարձել է համարձակ ու ինքնատիպ հեղինակ և գրական միջավայրում ճաշակ է թելադրել՝ ընդարձակելով լեզվի ու բանաստեղծական երևակայության սահմանները։ Գրքում ի մի են բերված նրա երկու ժողովածուները՝ «Նորավանք» և «Տեսիլներ մենախցում», որոնք 1980-1990-ականներին դարձել են խորհրդայինից անկախություն անցման շրջանի հայ պոեզիայի չսպառվող լիցքը՝ ոգեշնչելով ոչ միայն ընթերցողներին, այլև նրա սերնդակից շատ հեղինակների։ Գիրքը տպագրության է պատրաստվել հեղինակի 60-ամյակի առիթով։
Կորած երեխայի պատմությունը
Ընտրել Quick View

Կորած երեխայի պատմությունը | Էլենա Ֆերան...

6,800 ֏
«Կորած երեխայի պատմությունը» եզրափակում է Էլենա Ֆերանտեի նեապոլիտանական քառագրությունը, որը սկսվում է «Իմ հանճարեղ ընկերուհին» սենսացիոն ընտանեկան սագայով, շարունակվում «Նոր ազգանվան պատմությունը» և «Հեռացողների և մնացողների պատմությունը» գրքերով: Շարքի վերջին մասում՝ «Կորած երեխայի պատմությունը» գրքում, երկու ընկերուհիների՝ Լիլայի և Էլենայի ընկերությունն անցնում է ժամանակի քննությունը: Երկուսն էլ ունեն ընտանիք, երեխաներ, սիրեկաններ… Սակայն որքան էլ ձգտել են փախչել Նեապոլի արվարձանային մռայլ միջավայրից, կյանքը նրանց նորից ստիպում է բախվել նեապոլիտանական իրականությանը:Լենուն ամուսնացել ու տեղափոխվել է Ֆլորենցիա, դարձել հայտնի գրող։ Բայց Նեապոլը նրան կլանում է իր մութհմայքով։ Լիլան չի կարողացել հեռանալ Նեապոլից։ Նա կայացած ձեռներեց է, բայց հաջողությունը նրան ավելի է ներքաշել իտալական...
Մոգական մտքերի տարին
Ընտրել Quick View

Մոգական մտքերի տարին | Ջոան Դիդիոն

5,800 ֏
Այս գրքում Ջոան Դիդիոնը պատմում է իր կյանքի ամենաբարդ տարվա մասին։ Տարի, երբ հանկարծամահ է լինում նրա ամուսինը՝ գրող Ջոն Գրեգորի Դանը, որի հետ ապրել էր ավելի քան 40 տարի։ Գիրքը հուզիչ հուշագրություն է հեղինակի վշտի մասին, կորուստը հաղթահարելու, պատահածը հասկանալու և նախանշանների մասին, որոք նկատելու դեպքում գուցե կանխեր այն: Հեղինակն ընկղմվում է կորստի ապակողմնորոշիչ և սյուրռեալիստական ​​փորձառության մեջ, մտորում ծեսերի և հիշողությունների մասին, որոնք ձևավորում են կյանքի և մահվան մեր ըմբռնումը: Հուշագրությունը ոչ միայն անձնական ողբերգության պատմություն է, այլ նաև սգո, տոկունության և մարդկային ոգու ամենազորության ուսումնասիրություն: Goodreads
Ելգավա 94
Ընտրել Quick View

Ելգավա 94 | Յանիս Յոնևս

6,800 ֏
Այս կիսակենսագրական վեպը 1990-ականներին Լատվիայի Ելգավա քաղաքում ապրող սերնդի մասին է, որը փնտրում է իր ինքնությունը և ապրում է այլընտրանքային մշակույթի հորձանուտում։ Վեպը սկսվում է 1994 թվականի ապրիլի 5-ին՝ Nirvana-ի մենակատար և կիթառահար Կուրտ Քոբեյնի մահով: Քոբեյնի մահն ազդում է երիտասարդների վրա: Ելգավայում սկսում են լսել ծանր մետալ: Սա նաև այն ժամանակն է, երբ Լատվիան, տնտեսական և սոցիալական ցնցումների միջով անցնելով, վերականգնում էր իր անկախությունը: Գրքի գլխավոր հերոս Յանիսը որոշում է այդ տեկտոնական ժամանակներում ապրել այլընտրանքային ապրելակերպով ու լսել մետալիկա։ Լատվիական Generation X-ի համար շոկային ու անսովոր էր հետխորհրդային այս ազատությունը: Այս գիրքը դեռահասության, հասարակության ու համակարգի դեմ բողոքի և...
Ընտրել Quick View

Ռուբենը | Ալինա Գասումյանովա, Վլադիսլավ ...

10,800 ֏
Բիզնեսի, գիտության, արվեստի ռուս և հայ գործիչներ, տարբեր ոլորտների բարձրակարգ մասնագետներ, հասարակական կարծիքի առաջնորդներ և ամբողջ աշխարհում հայտնի մարդիկ խոսում են ռահվիրա, հեռատես, սոցիալական ձեռներեց և բարերար Ռուբեն Վարդանյանի բազմակողմանի տաղանդի և մարդկության համար նշանակալի ձեռքբերումների մասին։ Այն մարդու, որը հանգամանքների բերումով այսօր Ադրբեջանում կալանքի տակ է։ Այս գիրքն արդարության և Ռուբեն Վարդանյանին ազատելու կոչ է, որպեսզի նա կարողանա շարունակել այն հարյուրավոր նախագծերը, որոնք ուղղված են մարդկանց օգնելուն և մարդասիրական ​​արժեքներն առաջ մղելուգործին:

Առկա չէ

Read more Quick View

Թելից կախված երջանկություն | Անյես Մարտե...

5,800 ֏
Այս գիրքը մերօրյա Մոխրոտի պատմություն է: Ի տարբերություն հեքիաթային Մոխրոտի, Անյեսի հերոսուհին չի սպասում, որ բարի փերին փոխի իր ճակատագիրը: Իրիսը դիզայների տաղանդ ունի, սակայն ծնողները ստիպել են այլ մասնագիտություն ընտրել։ Ձանձրալիաշխատանք բանկում և անտարբեր ամուսին. սա նրա ամբողջ կյանքն է, որը միապաղաղ հոսում է գավառականքաղաքում: Երեսունմեկ տարեկանում Այրիսը որոշում է իրականացնել իր վաղեմի երազանքը, մեկնում է Փարիզ, որբացահայտի նորաձևության աշխարհը և դառնա դիզայներ։ Նա հայտնվում է տարօրինակ ստուդիայում, որըղեկավարում է խորհրդավոր և ազդեցիկ գեղեցկուհի Մարթան: Իրադարձություններն անսպասելի ու հուզիչ ընթացք ենստանում։ Այս վեպն իր ինքնությունը փնտրող կնոջ դիմանկար է: Ընթերցողը հերոսուհու հետ անցնում է դեպի երջանկություն տանող ինքնակայացման ճանապարհով,...

Առկա չէ

Կյանքը Շառլի աչքերով
Read more Quick View

Կյանքը Շառլի աչքերով | Շառլ Ազնավուր

7,800 ֏
Շառլ Ազնավուրի փիլիսոփայության և մտքերի անթոլոգիան խնամքով կազմել է նրա որդին՝ Նիկոլա Ազնավուրը: Գրքում մաեստրոյի հազարավոր հարցազրույցներից, անտիպ ստեղծագործություններից հատվածներ են, որոնք ուղեկցվում են անտիպ ու հազվագյուտ լուսանկարներով: Երիտասարդություն, արմատներ, Հայաստան, ընտանիք, սեր, երաժշտություն, աշխատանք, արժեքներ, ճանապարհորդություն, Ֆրանսիա, բոհեմ, բիզնես, երկարակեցություն, մահ. մի խոսքով՝ կյանքն ըստ Շառլ Ազնավուրի: «Հայրս կյանքի բանաստեղծ էր, սիրային պատմությունների երգիչ, զգացմունքների թարգման։ Այս գրքում հավաքված են նրա մտորումները, պատկերացումներն ու խոհերը սիրո, կրքերի, հուշերի և իղձերի մասին: Այս գիրքը ճանապարհորդության հրավեր է դեպի հորս տիեզերքը, նրա մեղեդաշխարհ ու պոեզիա»: Նիկոլա Ազնավուր
Ավո՛, կնուտը գցե՞մ...
Ընտրել Quick View

Ավո՛, կնուտը գցե՞մ…

5,800 ֏
«Ավո՛, կնուտը գցե՞մ…» գիրքը նվիրված է Ավետիք Իսահակյանի (1875-1957թթ.) ծննդյան 150-ամյակին, որը հրատարակության է պատրաստել Ավ. Իսահակյանի տուն-թանգարանը: Գրքում ներառված են հեղինակի՝ տարբեր ժամանակներում մամուլում և գրքերում հրատարակված կատակով լի 42 հուշեր և մանրապատումներ: Նկարազարդ այս պատմությունները յուրովի են բացահայտում Ավետիք Իսահակյանիմարդկային հատկանիշները, անկեղծությունն ու նուրբ հումորը։
Միսաք Մանուշյան. ականատեսի աչքերով
Ընտրել Quick View

Միսաք Մանուշյան. ականատեսի աչքերով | Մել...

7,800 ֏
1944-ի փետրվարի 21-ին Փարիզից ոչ հեռու գտնվող Մոն Վալերիեն ամրոցում նացիստները գնդակահարեցին ֆրանսիական Դիմադրության շարժման 22 անդամների։ Նրանք պատմության մեջ մնացին որպես «Մանուշյանի խումբ»։ Միսաք Մանուշյանի կնոջ ու պայքարի ընկերոջ՝ Մելինեի այս հուշագրությունը խիստ անձնական վկայություն է: Գրքում նկարագրված շատ դեպքեր և մանրամասներ ուրիշ ոչ ոք չէր կարող պատմել նման ճշգրտությամբ ու զգացմունքայնությամբ։ Գրքում կան փաստաթղթեր ու նամակներ (որոշները՝ երբեք չհրապարակված), որոնք օգնում են նոր լույսի տակ տեսնել Մանուշյանին: Դիմադրության շարժման հերոսը երազում էր մնալ բանաստեղծ ու ապրել արվեստով և երաժշտությամբ։ Միսաք Մանուշյանի գլխավորած խումբը 1941-1943 թվականներին առանձնացավ իր գործողություններով՝ բարձրաստիճան նացիստների սպանություններ, սաբոտաժային պայքար, սպառազինություն և զինամթերք տեղափոխող գնացքների...
  • 1
  • 2
  • …
  • 9
  • next

Բաժիններ

  • Գեղարվեստական գրականություն
    • Աբսուրդ
    • Արկածային
    • Գիտական ֆանտաստիկա
    • Գոթական
    • Դետեկտիվ
    • Դրամա
    • Երգիծանք
    • Էպոս
    • էքզիստենցիալիզմ
    • Թրիլեր
    • Կատակերգություն
    • Հակամշակույթ
    • Հակաուտոպիա
    • Հակավեպ
    • Հետապոկալիպտիկա
    • Հոգեբանական
    • Հումորային
    • Մելոդրամա
    • Միստիկա
    • Մոդեռնիզմ
    • Նատուրալիզմ
    • Նովել
    • Ողբերգություն
    • Ուտոպիա
    • Պատերազմական
    • Պատմական
    • Պատմվածք
    • Պիես
    • Պոեզիա
    • Պոեմ
    • Պոստմոդեռնիզմ
    • Սարսափ
    • Սև հումոր
    • Սիրավեպ
    • Սոցիալական
    • Սոցիալական ֆանտաստիկա
    • Վեպ
    • Վեպ-կենսագրություն
    • Վիպակ
    • Տրագիկոմեդիա
    • Փիլիսոփայական
    • Քրեական
    • Ֆանտաստիկա
    • Ֆենտեզի
    • Ֆուտուրիզմ
  • Գրաֆիկական վեպ
    • Կոմիկս
    • Մանգա
  • Գրենական պիտույքներ
    • Աշխատանքային տետրեր
    • Գրիչներ
    • Ներկիր ինքդ
    • Նկարչական ալբոմ
    • Նոթատետրեր
    • Օրագրեր
  • Դասական գրականություն
    • Հայ դասականներ
    • Օտարերկրյա դասականներ
  • Խաղեր
    • Մանկական խաղեր
    • Ուսուցողական խաղեր
    • Սեղանի խաղեր
    • Ստեղծագործական խաղեր
    • Վիկտորինաներ
    • Փազլներ
  • Մանկական գրականություն
    • Զարգացնող
    • Հանելուկներ
    • Հեքիաթ
  • Մեծահասակներին
  • Նվեր-քարտ
    • Թվային նվեր-քարտ
    • Ֆիզիկական նվեր-քարտ
  • Նվերներ
  • Ոչ գեղարվեստական
    • Առասպելաբանություն
      • Առասպելներ
      • Ավանդություններ
      • Լեգենդներ
      • Վիպերգեր
    • Արվեստ, մշակույթ
      • Գեղանկարչություն
      • Գրականություն
      • Երաժշտություն
      • Թատրոն
      • Կերպարվեստ
      • Կինո
      • Ճարտարապետություն
      • Մարտարվեստ
    • Գիտական և ուսումնական
      • Գիտական աշխատություններ
      • Դասագիրք
      • Դպրոցական
      • Նախադպրոցական
      • Ուսումնական ձեռնարակ
      • Ուսուցողական
    • Գիտաճանաչողական
      • Ակնարկ
      • Աշխարհագրություն
      • Աստղագիտական
      • Բնագիտական
      • Բնություն
      • Գիտություն
      • Ճամփորդական
      • Պատմական
      • Ռազմական
      • Սպորտ
      • Տեխնոլոգիաներ
      • Տիեզերագիտական
      • Փաստագրական
    • Ինքնազարգացում, մոտիվացիա
      • Բիզնես գրականություն
      • Ինքնազարգացում
      • Հաջողության ճանապարհ
      • Մոտիվացիա
    • Կենսագրական
      • Ինքնակենսագրական
      • Կենսագրություն
      • Հուշեր
      • Նամակներ և զրույցներ
    • Հրապարակախոսական
      • Առակներ
      • Աֆորիզմներ
      • Զրույցներ
      • Էսսե
      • Իմաստուն մտքեր
      • Հարցազրույցներ
      • Հոդվածներ
      • Հումորային
    • Մասնագիտական
      • HR
      • Բժշկություն
      • Գյուղատնտեսություն
      • Դիզայն
      • Երկրագիտություն
      • Իրավագիտություն
      • Լեզուներ
        • Անգլերեն
        • Իտալերեն
        • Լատիներեն
        • Հայոց լեզու
        • Չինարեն
        • Պարսկերեն
      • Լրագրություն և PR
      • Ծրագրավորում
      • Հոգեբանություն
      • Մանկավարժություն
      • Մարքեթինգ և գովազդ
      • Պատմագիտություն
      • Ռազմագիտություն
      • Սոցիոլոգիա
      • Տնտեսագիտություն
      • Փիլիսոփայություն
      • Քաղաքագիտություն
      • Ֆիզիկա
    • Փիլիսոփայություն և հոգեբանություն
      • Հոգեբանություն
      • Փիլիսոփայություն
    • Օգտակար
      • Առողջություն
      • Գեղեցկություն և խնամք
      • Երթևեկություն
      • Խոհանոց
      • Ծնողներին
      • Հարաբերություններ
      • Ձեռագործություն
      • Վերանորոգում
  • Պատանեկան գրականություն
  • Տարբեր
    • Ամսագրեր
    • Բառարաններ
      • Բանասիրական բառարան
      • Բացատրական բառարան
      • Խոսակցական բառարան
    • Էզոթերիզմ և Սպիրիտիզմ
    • Կրոն
    • Հանրագիտարան
    • Նկարազարդումներով
      • Ալբոմ
      • Գեղանկարչություն
      • Լուսանկարներ
    • Շարական
    • Սկավառակներ
    • Սցենար
    • Սփյուռք
    • Քարտեզներ, ատլասներ
    • Օրացույց

+(374) 77 809608
+(374) 44 809608

 +(374) 44 809608
 +(374) 44 809608

  • Առաքում
  • Վճարում
  • Կապ մեզ հետ
  • Գործընկերներին
  • Լրատվամիջոցներին
  • Մեր մասին
  • Գաղտնիություն
  • Համաձայնագիր
  • Վերադարձ և փոխանակում
  • Հաճախ տրվող հարցեր