Գերմանական հրատարակչություն է՝ հիմնադրված Բենեդիկտ Տաշենի կողմից 1980 թվականին Քյոլնում: Մասնագիտացած է արվեստի թեմատիկայով գրքերի և ալբոմների հրատարակչության մեջ: 1999 թվականին այն հրատարակեց լուսանկարիչ Հելմուդ Նյուտոնի հանրահայտ 30 կիլոգրամանոց գիրքը, որն աճուրդում վաճառվեց 430.000 ԱՄՆ դոլարով: Այն դարձավ XX դարի ամենամեծ և թանկարժեք գիրքը: