«Մարմինների վրայով» Հայկ Սիրունյանի խորապես ներհայեցողական և բազմաշերտ վեպն է, որը բացում է մարդու գիտակցականի և անգիտակցականի սահմանները՝ ցույց տալով ներքին պայքարը, որ ծավալվում է յուրաքանչյուր անհատի ներսում։ Վեպի կենտրոնում կանգնած հերոսը քայլում է սեփական հոգու լաբիրինթոսով՝ փորձելով հասկանալ իր ապրած կյանքի իմաստը, ճշմարտության փխրուն բնույթը և ներքին հավատի կայունությունը։ Պատմության մեջ միահյուսվում են սերը և ընկերությունը, պատերազմն ու մահը, դավաճանությունը և քաղաքական իրողությունները։ Այս թեմաները հանդես չեն գալիս որպես առանձին շերտեր, այլ փոխկապակցված են՝ ստեղծելով կյանքի ամբողջական, երբեմն խիստ, երբեմն էլ հուսահատեցնող պատկերը։ Սիրունյանը ցույց է տալիս, թե ինչպես են արտաքին իրադարձությունները ներթափանցում մարդու ներաշխարհ՝ փոխելով մտածողությունը, հիշողությունը և...
«Կարմիր բերետով օտարականը» Խորեն Արամունու վեպն է, որն իր բնույթով սիրավեպ է, սակայն սյուժետային զարգացումները ծավալվում են պատմական ու քաղաքական կարևոր իրադարձությունների հենքի վրա։ Այս երկակի շերտավորումը վեպին տալիս է խորություն՝ միաժամանակ դարձնելով այն և՛ անձնական զգացմունքների պատմություն, և՛ հասարակական-քաղաքական ժամանակագրություն։ Սիրային գիծը այստեղ երբեք ինքնանպատակ չէ․ այն մշտապես հատվում է ժամանակի բարդ իրողությունների, սոցիալական լարվածության և քաղաքական փոփոխությունների հետ։ Հեղինակը օգտագործում է կերպարների հարաբերությունները՝ որպես միջոց հետահայացորեն արժևորելու և ընդհանրացնելու նախորդ տասնամյակների հայաստանյան կյանքի խորապատկերը։ Անձնական ընտրությունները, լռությունները, կորուստներն ու վերադարձները դառնում են մի ամբողջ սերնդի ապրումների խորհրդանիշ։ Վեպում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում հոգեբանական շերտը։ Խորեն Արամունին բարձրաձայնում է...
Մինչև վերջ չպատմվող պատմությունների ու դրանց շուրջ անընդհատ ներքին խորհրդածությունների հերթագայություն է Վահե Վայանի «BONNE- NOUVELE» վիպակը: Հոգեբանական ապրումներն այստեղ գրեթե միշտ բախվում են արտաքին աշխարհի անտարբերությանն ու ուրիշ կանոններին, թեպետ միշտ էլ տեղ մնում է լավատեսության համար: Goodreads
Կարելի է ասել, որ այս պատմությունը ցեխի ու գետի տարբերության մասին է, ընդ որում՝ ո՛չ ցեխն է ցեխ, ո՛չ գետն է գետ, պարզապես մարդն է՝ ցեխի ու գետի մեջ: Ու եթե մարդը, ուրեմն՝ երկիրը: Կարելի է նաև ասել, որ այս պատմությունը պատմական վիրահատության մասին է, երբ մարդուն տալիս են խոզի սիրտ, ընդ որում՝ հա՛մ մարդն է մարդ, հա՛մ խոզն է խոզ: Ու եթե մարդուն, ուրեմն՝ երկրին: Վերջապես կարելի է ասել, որ այս պատմությունը «Հրե դատաստանի» մասին է, որտեղ մեղադրողը ոչ պակաս մեղավոր է: Բայց թող այս պատմությունը լինի լողալ սովորած մարդու մասին, որը մտնում է գետն ու լողում հոսանքին հակառակ՝...
Հայկական մի ընտանիք բարեկամական ու ընկերական ճյուղավորումներով Ամերիկայում և Հայաստանում, փորձում է գլուխ հանել ամերիկյան իր իմիգրացիայից, ընտանեկան հարաբերություններից, անցյալից ու ապագայի պլաններից: Կյանքը հոսում Է իր սովորականության մեջ, ու նրանց առօրյա կյանքի նորմալության աննորմալությունը պատմվում է մի այնպիսի նորմալությամբ, որը ոչ թե չհասկանալ է, չծառանալ է, այլ եղածի մեջ կյանքի բնականությունն ու անգամ հույսը տեսնելն է: Կյանքի դարձածալ երեսները թերթվում են պատմողի հուսալի հեռավորությունից, հուսալու տեղից, թեև կերպարների ներքին ու արտաքին կյանքին միշտ խառնված է մնում պատերազմի թեման, որի շնչի մեջ փորձում են կառուցել իրենց օրը՝ երբեմն համբերությամբ, երբեմն ըմբոստությամբ, երբեմն խելագարության հասցնող անկարողությամբ: Հնարավորինս երջանիկ կյանք ունենալու մարտահրավերները...
Երբ դրախտում խաղաղությունը խաթարվում է անսպասելի և սարսափելի սպանություններով, հրեշտակապետերն ընկնում են անելանելի դրության մեջ: Դեպքերը բացահայտելու և վերահաս վտանգները կանխելու համար նրանք դժոխքից օգնության են կանչում փորձառու քննիչ Իսայանին: Նրա առաքելությունը բարդ է և արկածներով լի: Որո՞նք են այդ խորհրդավոր հանցագործությունների շարժառիթները: Ո՞վ է համարձակվել խախտել Երկնքի ևԵրկրի հավասարակշռությունը և անբիծ միջավայր բերել մեղքը: Իսայանի ուղին անցնում է դժոխքի մռայլ թագավորությունից մինչն դրախտի շողացող պարտեզները՝ բացահայտելով գաղտնիքներ, որոնք պտտվում են անցյալի և ներկայի Հայաստանի շուրջ: Կիրականացնի՞ արդյոք քննիչն իրեն վստահված առաքելությունը, կկարողանա՞ քանդել այս խճճված հանգույցը: Ջեսահի «Սպանություն դրախտում» վեպը պատմություն է բարու և չարի բախման, վախի և հուսահատության...
Հովհաննես Երանյանի տասնմեկերորդ ժողովածուն, որի մեջ ընգդրկված են հեղինակի նոր պատմվածքներն ու «Դաշնակից կանայք» վիպակը, առանձնանում է իրականի ու երևակայականի հետաքրքիր ներդաշնակությամբ, սեփական կենսափորձի ու վերիրական անցումների համադրությամբ։ Այդպիսով՝ կյանքի ու մահվան, սիրո և ատելության իմաստների որոնման գրողական ճիգը դառնում է անգամ կենցաղային, սովորական դրվագները մոգական երանգներով հարստացնելու փորձառություն: Գիրքը լույս է տեսել ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ։ Goodreads
Վահրամ Աթանեսյանի «Աստծու հաջորդ օրը» վեպը պատմության ընթացքի հեղինակային փորձընկալում է, որն իր հերթին ստեղծում է մեկնաբանությունների և փորձընկալումների տարածություն, և այդ առումով շատ հարցերում մեկնակետային է:Միևնույն ժամանակ այն գեղարվեստական հրաշալի իրացում է, որում իրադարձությունների հոսքն ու մարդկանց պատկերաշարը չափազանց ներդաշնակ զարգացումների ու ընդհանրացումների տիրույթում են:
Նորայր Սարգսյանի «Հանրապետություններից երրորդը» վեպն արտաքուստ առօրյա-կենցաղային իրականության դրվագումներով՝ Հայաստանի անկախության շրջանի հոգեբանական պատկերն է: Բնորոշ կերպարներ, տաղտկալիորեն ծանոթ ու կրկնվող կենցաղ ու առօրյա, ստի և պաթետիզմի գերակայությամբ մարդկային շփումներ ու հարաբերություններ, ժամանակներին հատուկ սիմվոլներ, որոնց համադրությունը Հանրապետություններից երրորդն է՝ դարերով երազվածը, չափազանց սիրելի ու մոտիկ, բայց և երբեմն հոգեբանորեն այնքան հեռու, որ կարծես առասպել լինի: «Հանրապետություններից երրորդը» Նորայր Սարգսյանի երկրորդ գիրքն է: Առաջին՝ «Չինական պատ» ժողովածուի համար նա 2019-ին արժանացել է ՀՀ Նախագահի երիտասարդական մրցանակի:
Վեպում ծավալվող հորինածին իրադարձությունները տեղի են ունենում մեր օրերում: Գլխավոր հերոս Արգինեն իր աշխատավայրում լրացնում է հրամանագիրքը, որը դառնալու է նաև իր Հրամանավեպը: «Հնարավո՞ր է վեպ առանց գրքի: Թող գիրքն ընդհանրապես աներևութանա վեպի վրայից: Մնա ստվեր ու մնա հովանի: Ի՞նչ կլինի»: Կանոնակարգված ու չոր Հրամանագրքից անցումը դեպի գեղարվեստական Հրամանավեպ ներառում է Արգինեի մանկությունը, 90-ականները, ծննդավայր-քաղաքը, փոխհարաբերությունները, մարդկանց, ազատագրելու է կյանքը անցյալը/ներկան/ապագան, խնդիրների ու դատողությունների արգինեական շղթայով ապացուցում, որ «բոլոր համընկնումները պատահական են»:
Մհեր Իսրայելյանի «Քաղցր սուտ կամ դառը գաթա» պատմվածքների ժողովածուն ճշմարտության յուրահատուկ որոնում է: Հեղինակը մանկությունից մինչև երևակայական ապագա ձգվող կամրջի վրա մեկ խարխափելով, մեկ հաստատակամ կանգնած փորձում է բացահայտել մեր և աշխարհի բարդ հարաբերության առեղծվածը: Այդ ճանապարհին գրողն ու իր հերոսները բախվում են պատերազմի և խաղաղության հավերժական հակադրությանը՝ մարդկային հարաբերությունների ու հոգեբանության նրբին վերլուծությամբ փորձելով ճեղքել փակուղին:
Հովհաննես Հովակիմյանի «Մենք՝ Արմեններս» վեպը հեղինակի երկրորդ գիրքն է: Վեպն իր կառուցվածքով հիշեցնում է խճճված և խճճող մի լաբիրինթոս, որից էլ փորձում են դուրս գալ հերոսները: Սակայն որքան շատանում են խնդիրները, այնքան մեծանում է հերոսների հոգեբանական լարվածությունը՝ մղելով նրանց ծայրահեղ քայլերի: Կգտնե՞ն արդյոք նրանք՝ Արմենները, այդ լաբիրինթոսից դուրս գալու ճանապարհը, թե՞ կմնան կաղապարված և իրենց դեպի ներքև քաշող ճահճում. սա է գլխավոր հարցադրումը, որ դրված է վեպում: Ի վերջո, ովքե՞ր են Արմենները:
Հովհաննես Երանյանի «Արչի» վեպը արտաքուստ չզուգադրվող, բայց ենթատեքստային մակարդակում բազմաթիվ զուգահեռներ երևակող երկու պատմությունների համադրություն է: Վիպական սյուժեներով խաչմերուկված երկու դարասկիզբ, որոնցից առաջինը Հայոց Մեծ եղեռնի, երկրորդը՝ 44—օրյա պատերազմի իրողություններով է գեղարվեստականացվում՝ իբրև հոգեբանության, պայքար և հաղթահարում:
Աշոտ Ստեփանյանի «Քաղաքը քեզ կսպասի» պատմվածքների ժողովածուն նրա առաջին գիրքն է: Այն հատկանշվում է գրողական ընդգծված անհատականությամբ, սեփական տեսակը ճանաչելու և նրան հարազատ լինելու շատ կարևոր ունակությամբ, իրականության յուրովի ընկալման և մեկնաբանման ինքնատիպ վարպետությամբ: Պատմվածքների կերպարները, իբրև կենսակերպի թիրախ ունենալով մահվան հանդեպ վերաբերմունքը, յուրովի են հաղթահարում դրան առնչվելու հոգեբանա-գոյաբանական բարդությունները:
Աշխարհում առաջին նավաստին, որ գոռաց՝ «ցամա՜ք», հավանաբար Աստված ինքն էր: Արդեն հետո ցամաքում խեղդվող մարդիկ փրկության անունը «ծով» դրեցին: Եւ առաջացավ ծովի հավերժական որոնումը: Եւ հարցը՝ ինչո՞ւ էր պետք ցամաքեցնել ծովը: Պատասխանը գտնելու ճանապարհին՝ գրականության Նոբելյան մրցանակ ստացած գրողը մոռանում է բոլոր բառերը, իսկ աշխարհը նրանից նոր վեպ է սպասում: Այս վեպում իրականն ու անհավանականը հանդիպում են ծովի ափին, ու պատմությունն այս հենց անծայրածիր ծովի մասին է և ծերացած մարդու, որն ամեն օր նայում է ալիքներին, որոնք չեն բերում մահը: Goodreads
Մարգարիտ Դերանցի «Գմբեթավոր հովանոցը» վեպ է չսփոփվող ցավ ի ու անչափելի կորստի ողբերգականության, բայց և դժվարություններին դիմադրելու կամքի և խոր հավատի մասին: Վեպի սյուժեն՝ ներառելով Արցախյան առաջին պատերազմից մինչև 44- օրյա պատերազմն ու դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունների հատույթը, տարբեր միջավայրերի, տարբեր բնավորությունների ու կենսագրությունների, երևույթների՝ տարբեր դիտակետերից ընկալումների համադրմամբ վերհանում է մի ամբողջ ժամանակաշրջանի պատկեր՝ թիրախային ընդհանրացումներով:
«Մղձավանջներ» վեպը Արցախյան առաջին պատերազմի և նրանից հետո առաջացած հասարակական – քաղաքական հարաբերությունների մասին է: Վեպի հերոսները սովորական մարդիկ են՝ տարբեր մասնագիտությունների տեր, որոնց պատերազմը հայրենիքի զինվոր է դարձրել: Կռվում են՝ չկորցնելով իրենց մարդկային նկարագիրը, կռվում են՝ հավատալով, որ պատերազմից հետո ամեն ինչ լավ է լինելու: Բայց ավարտվում է պատերազմը, և երեկ նույն խրամատի մեջ իրար հետ հաց կիսող և միմյանցից մահ փախցնող ընկերները հայտնվում են տարբեր խրամատներում: Ինչքը, այն ձեռք բերելու դաժան մրցավազքը մոռանալ են տալիս ամեն բան: Եվ պատահական չէ, որ հերոսները կյանքի դաժան իրականությունից փախչելու համար հաճախ ապավինում են նույնիսկ մղձավանջներին:
«Հիսուսի կատուն» երիտասարդ արձակագրի առաջին գիրքն է, որում մեկտեղված պատմվածքները երևան են բերում մի կողմից` գրողական ինքնատիպ ոճ, մյուս կողմից` աշխարհին ու մարդկանց նայելու յուրօրինակ դիտակետ։ Դրանց համադրությամբ` Գրիգի ստեղծագործական տարածության մեջ գոյավորվում են կերպարներ, որոնք օգնում են բացահայտել կյանքի ևս մեկ անտեսանելի կողմ:
В первую книгу молодого прозаика «Кот Иисуса» включены рассказы, в которых проявлется, с одной стороны, самобытный авторский стиль, с другой стороны- своеобразное видение мира и людей. Их сопоставлением в творческом пространстве Грига формируются образы, которые помогают выявить еще одну невидимую сторону жизни. «Հիսուսի կատուն» երիտասարդ արձակագրի առաջին գիրքն է, որում մեկտեղված պատմվածքները երևան են բերում մի կողմից` գրողական ինքնատիպ ոճ, մյուս կողմից` աշխարհին ու մարդկանց նայելու յուրօրինակ դիտակետ։ Դրանց համադրությամբ` Գրիգի ստեղծագործական տարածության մեջ գոյավորվում են կերպարներ, որոնք օգնում են բացահայտել կյանքի ևս մեկ անտեսանելի կողմ ⠀
Гастроли длиною в месяц, начавшиеся по законам театра, а закончившиеся согласно законам жизни. Десять советских граждан, членов любительской театральной труппы- молодые, честные и жаждущие приключений- в то роковое лето отправились на гостроли в провинцию. К концу этих гастролей, непредумышленно перейдя границу соседнего, ставшего враждебным государства, труппа была вынуждена играть уже не на театральной сцене, а на подмостках самой жизни- на грани жизни и смерти. Борясь за выживание, каждый из них заново осмысливает прожитое, открывая в себе и в других доселе незнакомые качества: храбрость и трусость, преданность и предательство. И хотя девятеро выживают и возвращаются на родину, возврата к прошлому нет....
Աշխարհում չկա մի որդի, որը գոնե մեկ օր չի փնտրել իր հորը: Այս պատմությունն այդ օրվա մասին է: Վեպը չի հավակնում դառնալ հայրագիտության դասագիրք, առավել ևս անհույս միջնորդ-հաշտարար՝ հայրեր ու որդիներ հավերժ պատերազմում. այն ընդամենը ցույց է տալիս շեղված ճանապարհը այն օրից, երբ «Ծովինար խանում, էնոր քեռմեր ու աղջիկներ գնացին պըտըտելու Կաթնով Աղբյուր»: Սա անտեսանելի հայրերի ու չտեսնված որդիների՝ երկիր բերող ու երկրից տանող ոտնահետքերի ամբողջությունն է: Երջանիկ քաղաք կամ Անվախ Հանրապետություն, որտեղ մի ամբողջ ժողովուրդ լուռ հարցնում է Ծովինար նախամորը. «Իսկ ո՞վ է իմ հայրը և որտե՞ղ է նա»: Այս գիրքը չորս հերոս ունի, չորսն էլ ամեն օր լողանում...