1971 թվականին սովետական մամուլը նրան անվանեց, դավաճան, ամերիկյան իմպերիալիզմի և միջազգային սիոնիզմի գործակալ: 1977 թվականին իսրայելական թերթերը նրան անվանեցին դավաճան, արաբական շեյխերի և ԱԱԾ-ի գործակալ: 1987 թվականին «ՆյուՅորքերը» նրան անվանեց սովետական բանակի փորձառու սպա, ով ներթափանցել է ԱՄՆ թիկունք: Էֆրայիմ Սեվելան սովետական կինոմատոգրաֆիստ է, ով գաղթելով ԽՍՀՄ-ից՝ Իսրայելի ճանապարհին (Փարիզում) գրեց «Հաշմանդամային փողոցի լեգենդներ» պատմվածքների ժողովածուն, որը մեծ ճանաչում ստացավ: Այդտեղից սկսեց նրա ճանապարհը ու ոճի ձևավորումը, որը, ինչպես ասում են, կարող է հումոր ստեղծել ամենաողբերգական իրավիճակներում:
Դեռ հին ժամանակներում Վերգիլիոսի ստեղծագործությունները կիրառումն էին կրթական նպատակներով: «Բուկոլիկները» («Հովվականք», «Հովվական բանաստեղծություններ») նրա վաղ ստեղծագործություններից է: Իր մեջ ներառում է տեսարաններ հովվական կյանքից, որոնք իրականում շատ զգացմունքային են ու ինտելեկտուալ: Գեորգիկներ (հունարեն՝ γεωργεῖν – «հողագործական») լայնորեն տարածված է եղել անտիկ պոեզիայում։ Լայն իմաստով՝ գյուղատնտեսության մասին պրակտիկ նշանակությամբ երգեր և պոետիկ ստեղծագործություններ է, նեղ իմաստով՝ Վերգիլիոսի հայտնի 4 գրքերից բաղկացած դիդակտիկ աշխատությունը, որտեղ խոսվում է հողագործության, պտղագործության, գինեգործության, անասնաբուծության և մեղվապահության մասին։ Գեորգիկներում գովերգվում էին բնության գեղեցիկ տեսարանները, գեղջկական խաղաղ աշխատանքը, տնային հանգստավետ ու անդորր կյանքի հրապույրները։ Գեորգիկների հեղինակներ են եղել հույն բանաստեղծ Հեսիոդոսը («Աշխատանք և օրեր»), հռոմեացի բանաստեղծներ Կատոն...
Գրքում ներկայացված են մեծագույն հին հունական ողբերգակ Եվրիպիդեսի (Սոֆոկլեսի և Էսքիլեսի հետ միասին) ամենահայտնի ստեղծագործությունները: Նրա մշակույթն իր ժամանակով առաջ էր անցել ոչ միայն էլլական, այլ մեզ ավելի մոտիկ մշակույթներից: Հնում նրան անվանում էին «փիլիսոփա բեմի վրա» կամ «ամենաողբերգային պոետ» (Արիստոտել), իսկ այսօր շատերը նրան ճանաչում են որպես «Հունաստանի ամենառոմանտիկ պոետ»: Ըստ Սոֆոկլեսի՝ Եվրիպիդեսը նկարագրում էր մարդուն ոչ թե այնպիսին, ինչպիսին նա պետք է լինի, այլ այնպիսին, ինչպիսին նա կա իրականում: Սույն հավաքածուում տեղ են գտել «Մեդեա», «Հիպպոլիտոս», «Անդրոմաքե», «Էլեկտրա», «Իփիգենիան Ավլիսում», «Բաքոսուհիներ», «Իփիգենիան Տավրիսում» ողբերգություններ Ի. Ֆ. Աննենսկու դասական թարգմանությամբ:
Հանրահայտ ավստրիացի հոգեբանի այս հավաքածուում տեղ են գտել Զիգմունդ Ֆրոյդի նեվրոզի, պարանոյայի, հոմոսեքսուալիզմի և մազոխիզմի առաջացման վերաբերյալ հոդվածները: Գրքում կան ինչպես հայնտի, այնպես էլ անհայտ մի շարք աշխատություններ:
Սույն հավաքածուում տեղ են գտել ռուս ամենաընթերցվող հեղինակներից մեկի՝ Սերգեյ Դովլաթովի վաղ և ուշ շրջանի ստեղծագործությունները, պատմվածքները, զգացմունքային դետեկտիվ և տեքստեր մտածված, բայց դեռ չգրված գրքերից:
Խաղաղ ամառային Օսլոյում սարսափազդու մարդասպանություն է տեղի ունեցել: Հանցավորը ոստիկանությանն է թողել ոչ միայն սպանության զենքը, այլ նաև փոքրիկ հնգանկյուն ադամանդ՝ թաքցնելով այն սպանված կոպի տակ: Շուտով Նորվեգիայի մայրաքաղաքը կցնցվի մի շարք տարօրինական դեպքերից, որոնք մոգական կերպով կապված են «5» թվի հետ: Ամեն հինգերորդ օրը ոստիկանությունը գնտում է հերթական զոհի դիակը, բայց մարդասպանել բռնել չի հաջողվում…
երեք պատմվածքների շարք՝ գրված Լև Տոլստոյի կողմից, հրատարակված 1855 թվականին: Պատմվածքները նկարագրում են Սևաստոպոլի պաշտպանությունը: Տոլստոյը գրում է ինչպես քաղաքի պաշտպանների հերոսության, այնպես էլ անմարդկային ու անիմաստ պատերազմի մասին։ Առաջին անգամ հայտնի գրողը գտնվում է գործող բանակում և նրա շարքերից անմիջապես հայտնում է հանրությանը իր աչքի առաջ կատարվածի մասին։ Այսպիսով կարելի է պնդել, որ Լև Տոլստոյը եղել է առաջին ռազմական թղթակիցը: Շրջապատված քաղաքի կյանքի պատկերի ճշտության ու հավաստիության ապահովումը պայմանավորված էր ոչ միայն գրողի վարպետությամբ, այլ ավելի շուտ այն բանով, որ Լև Տոլստոյը 1854 թվականի նոյեմբերից մինչև 1855 թվականի օգոստոսը գտնվում էր Սևաստոպոլում և նրա շրջակայքում։ Մեկուկես ամսվա ընթացքում կրակոցների...
Սերգեյ Դովլաթովի լավագույն գրքերից մեկն է, որում ավելորդ մարդու և մարդկային կյանքի անհասկանալիության թեման արծարծվում է Պուշկինյան արգելոցում, որտեղ հեղինակը թանգարանի այլ աշխատակիցների հետ էքսկուրսիաներ էր կազմակերպում ու պատմում այցելուներին մեծ պոետի մասին: 2018 թվականին գիրքն էկրանավորվեց ռեժիսոր Աննա Մատիսոնի ջանքերով: Գլխավոր դերը բաժին է ընկել Սերգեյ Բեզրուկովին:
Մարգարեթ Հեիլը և իր ծնողները լքում են իրենց տունը, որը գտնվում է Անգլիայի հարավում և տեղափոխվում են Անգլիական Միլթոն արդյունաբերական քաղաքը։ Միլթոնը արդյունաբերական մեծ քաղաք է լինում։ Հարավի հանգիստ կյանքից հետո Հեիլ ընտանիքին շատ դժվար է լինում համակերպվել Միլթոնի ակտիվ կյանքին։ Մարգարեթը ծանոթանում է քաղաքի մեծ տեքստիլ-արդյունաբերական գործարանի տնօրեն Ջոն Թորնթոնի հետ։ Սկզբից Թորնթոնը շատ վատ և ագրեսիվ տպավորություն է թողնում Մարգարեթի վրա։ Բայց հետո ավելի շատ շփվելուց հետո նրանք փոխադարձ հետաքրքրություն են գրնում իրար մեջ…
Կոբո Աբեի տաղանդը, հիրավի, անսահման է: Նրա ստեղծագործությունները գերող են, գրավող ու պարադոքսալ: Դրանցում Աբեն խոսում է այն մարդկանց մասին, ովքեր դարձել են որևէ գաղափարի գերի կամ հայտնվել են մի իրավիճակում, որն ավելի շատ նման է երազի: Սույն վեպի հեղինակը, փախչելով հասարակությունից, տեղավորվում է մի տուփի մեջ՝ այդպիսով վերածվելով մի նոր էակի: Նա աննպատական դեգերում է Տոկիոյի փողոցներով՝ թաքնվելով ամբողջ աշխարհից իր տուփի տակ…