Խորհրդային և ռուս բանասեր, արվեստաբան, սցենարիստ, ակադեմիկոս
(1906 – 1999)
Դմիտրի Լիխաչովը ռուս գրականության և մշակույթի պատմությանը նվիրված հիմնարար աշխատությունների հեղինակ է, տպագրել է քառասունից ավելի գրքեր, 500 գիտական և 600 հրապարակախոսական աշխատություններ։ Խոշոր ներդրում ունի հին ռուսական գրականության և արվեստի ուսումնասիրման զարգացման գործում։