Աննա Իսաբեկյանի «Փիսոն գնում է բժշկի» հրաշալի նոր պատմությունը՝ արդեն սիրված Փիսոյի արկածների մասին, կսովորեցնի ձեր երեխաներին չվախենալ բժշկի այցելությունից և պատրաստ լինել բժշկական զննության։
«Փիսոն վատ երազ է տեսնում» գիրքը լավագույն տարբերակն է երեխաների համար, ովքեր սիրում են փոքրիկ պատմություններ, գեղեցիկ պատկերազարդմամբ գրքեր, ովքեր նոր են սովորում կարդալ և ովքեր զարգացնում են ընթերցանությունը։
Խախտելով տարածության և ժամանակի բնագրային օրենքները` երիտասարդ արձակագիր Արամ Պաչյանի առաջին “Ցտեսություն, ծիտ” վեպը ինքնաստեղծվում և կազմաքանդվում է հենց ընթերցանության ընթացքում, ընթերցողի ամիջական մասնակցությամբ: Ոճական հանդուգն լուծումներով և կտրուկ անցումներով լեզվական հյուսվածքաշերտի անվերջ ձևափոխմամբ վեպը պատկերում է մի բեկոր` ուր երիտասարդ հերոսները բախվելով դեսպոտիզմի դաժան իրողությանը, սահմանում են կյանքի այնպիսի ձևեր, այնպիսի հարաբերություններ, ուր տրամաբանությանը փոխարինում է կեցության անգիտակցական հոսքը: Բանակից զորացրված 28 ամյա զինվորի հալուցինացիաները միմյանց միջով բացվող պատուհաններ են, որոնք վերադարձի և վերջնական հրաժեշտի բացառիկ հնարավորություն են ընձեռում նրան: Բայց այս վերադարձը ոչ թե անցյալը լոկ արտացոլելուն և վերարժևորելուն է միտված, այլ գեղեցկության ակնթարթները հավերժացնելուն և պահպանելուն: Այս...
Պատմվածքների այս ժողովածուն համաշխարհային «ռոբինզոնադի» ավանդույթների յուրօրինակ շարունակությունն է՝ Արամ Պաչյանի գրողական ինքնատիպության դրոշմով: Երբեք չթուլացող զգայականությամբ, կառուցվածքային նուրբ խաղարկումներով հատկանշվող այդ պատմվածքներում յուրաքանչյուր հերոս յուրովի է փնտրում ու գտնում մարդկային նախաստեղծ պարզ ու անկեղծ կեցության իր վերջին կղզին:
Դեռևս միլիոնավոր տարիներ առաջ, երբ մարդկային ռասան գտնվում էր զարգացման նախասկզբնական փուլում և ապրում էր անտառներում, վայրի գազանների պես, երկիր մոլարակի մի գողտրիկ անկյունում, Արրատա անունը կրող քաղաքում իսկական` գերզարգացած քաղաքակրություն կար: Սակայն Արրատան իր մեջ բազում գաղտնիքներ էր թաքցնում: Օրիոնի համաստեղությունից ժամանած եկվորները հիմնել էին քաղաքը և թաքցնել այնտեղ համատիեզերական իմաստնությունը կրող Հանճարների Գիրքը: Այս Գրքի համար էլ սկսվում է կատաղի և արյունալի պատերազմ: Ո՞վ կտիրանա Գրքին: Արդյո՞ք այն կօգտագործվի խաղաղություն և համերաշխություն հաստատելու, թե՞ տիեզերքին տիրանալու նպատակով: Որոշիչ դերը կունենա Գրքի Հանճարը, ով դեռ պիտի հայտնվի:
Սյունե Սևադայի «Կախվածություն» պատմվածքների ժողովածուն ներառում է գրողի վերջին երեք տարվա աշխատանքները, չնայած, որ Սյունեն գրում է արդեն ութ տարի։ Ներկայացված են կայքում հրապարակված, ամսագրերում տպագրված եւ այլ լեզուներով թարգմանված որոշ պատմվածքներ, եւ դեռեւս չհրապարակված գործեր։ Պատմվածքի թեմաները չունեն ուղղվածություն, որոշները սոցիալական են, որոշները՝ ավելի զգայական, մի մասում մարդու ներսի պայքարն է՝ բռնության, սեփական ցանկությունները զսպելու, անհաշտ լինելու հետ, կամ էլ դրսի պայքարը. որոշ պատմվածքներ հղում ունեն Արցախյան ազատամարտին։ Հիմնականում պատմվածքներում հավասարության, խաղաղության ու ազատության ձգտելու գիծն է։ Գիրքը վերնագրած է «Կախվածություն», քանի որ կերպարները չեն փորձում փախչել խնդիրներից՝ չնայելով ներսի-դրսի հանգամանքներին, այլ կարծես բոլորն էլ մնում են՝ իրար կողքի,...
Ժան-Շա (Հովհաննես) Թեքգյոզյանի «Երրորդ սեռ»-ը ֆեմինիստական վեպ է, որի հերոսները բարդ ճակատագրերով կանայք են՝ տարբեր տարիքների դերասանուհիներ, որ ապրում են վերջին հարյուրամյակի տարբեր ժամանակահատվածներում և հասարակարգերում: Սակայն նրանց դրաման նույնն է՝ սիրել և լինել սիրված, գնահատված և ապրել արժանապատիվ: Վեպի վերնագիրը վերագրվում է դերասանի մասնագիտությանը: Դերասանները չունեն սեռ, նրանք ո՛չ կին են, ո՛չ տղամարդ, նրանք կորցնում են իրենց իրական դեմքն ու սեռականությունը, քանի որ ստիպված են խաղալ դերեր և ոչ միայն բեմում, այլ նաև առօրյա կյանքում: Հասարակությունը չի ուզում ճանաչել և ընդունել նրանց իրական ԵՍը, հետևաբար խաղը չի ավարտվում բեմից դուրս: Ահա ինչու է գիրքը կոչվում «Երրորդ սեռ»: Վեպի չորս...
Այս գիրքը, որը ամբողջ աշխարհում համարվում է ֆինանսական ավետարան, առնչվում է յուրաքանչյուրիս անձնական հաջողություններին: Հաջողությունը մեր ձեռքբերումներն են՝ որպես մեր ջանքերի ու կարողությունների արդյունք: Պատշաճ պատրաստվածությունը մեր հաջողության բանալին է: Մեր գործողությունները չեն կարող ավելի իմաստուն լինել, քան մեր միտքը: Եվ մեր մտքերը չեն կարող մեր գիտակցությունից իմաստուն լինել: Նիհար քսակները բուժող այս գիրքը համարվում է ֆինանսական հիմունքների ընկալման ուղեցույց: Այսպիսով, գիրքը նրանց համար է, ովքեր ձգտում են հասնել ֆինանսական հաջողության: Սովորեցնում է, թե ինչպես դրամ կուտակել, պահել այդ կուտակածը և բազմապատկել այն: