Պորտուգալացի բանաստեղծ
(1524 – 1580)
Լուիշ դի Կամոենսը պորտուգալական Վերածննդի խոշորագույն ներկայացուցիչներից է: Բանաստեղծական բարձր արվեստի համար նրան համեմատում են Շեքսպիրի, Վոնդելի, Հոմերոսի, Վիրգիլիուսի, Դանթեի հետ։ Բազմաթիվ քնարական բանաստեղծությունների, թատերգությունների հեղինակ է, բայց փառաբանվել ու փառաբանվում է հատկապես իր «Լուզական» էպիկական պոեմի համար։

