Հույն պատմիչ
(մոտ մ. թ. ա. 484 – մոտ մ. թ. ա. 425)
Հերոդոտոսը ապրել և ստեղծագործել է մ.թ.ա. 5-րդ դարում և ճանաչված է որպես «Պատմության հայր»։ Իր «Պատմություն» երկում (բաղկացած է 9 գրքից) նկարագրում է մ.թ.ա. 490-470-ական թթ. հույն-պարսական պատերազմները և դրանց հետ առնչվող այլ պատմական անցքեր։ Այդ աշխատությունը եզակի նշանակություն է ունեցել Հունաստանի և անտիկ աշխարհի պատմական մտքի հետագա զարգացման վրա: