Հայ մանկագիր և նկարազարդող
(Ծնվ. 1994)
Մարիամ Խլղաթյանը, իր առաջնեկի լույս աշխարհ գալուց հետո, սկսեց ուսումնասիրել մանկական գրքերի շուկան ու նկատեց, որ հայերեն բովանդակությամբ գրագետ ու ուշագրավ գործեր գրեթե չկան։ Եվ փոքրիկ աղջնակի համար ինքը գիրք գրեց ու նկարազարդեց։ «Ես ուրախ եմ» պատկերապատումը նրա առաջին գործն է, որտեղ փոքրիկ դստեր միջոցով պատկերել է իր ընտանիքը. տան անդամներին, փոքրիկ այգին, շունիկին։