Ագաթա Քրիստիի ամենահակասական գործը՝ «Ռոջեր Էքրոյդի սպանությունը»՝ իր նորարարական վերջաբանով, նոր էջ բացեց դետեկտիվ ժանրի պատմության մեջ: 1926թ. լույս տեսած վեպը համարվում է բոլոր ժամանակների լավագույն դետեկտիվ ստեղծագործություններից մեկը: Անգլիայի խաղաղ գյուղակներից մեկը՝ Քինգզ Էբոթը, ցնցվում է տեղի մեծահարուստ ու հարգարժան մարդկանցից մեկի՝ Ռոջեր Էքրոյդի սպանության լուրից: Առաջին հայացքից պարզ թվացող գործը աստիճանաբար ավելի ու ավելի խճճված ընթացք է ստանում: Եվ միայն Էրքյուլ Պուարոն, որ երջանիկ պատահականությամբ անցել է հանգստի ու ինկոգնիտո բնակություն հաստատել Քինգզ Էբոթում, կարող է բացել կծիկը: Այս հարցում նրան օգնում է բժիշկ Շեփարդը, որի անունից էլ ներկայացվում է պատումը: «Դետեկտիվի թագուհի» Ագաթա Քրիստիի պատկերավոր սպանությունների առեղծվածները...
«Եվ ոչ ոք չմնաց…» վեպը հեղինակը բնորոշել է որպես իր ստեղծագործություններից ամենադժվարը: Այն մոտ 100 միլիոն տպաքանակով համարվում է աշխարհի ամենավաճառված դետեկտիվ վեպը և ամենաշատ վաճառված գրքերից մեկն առհասարակ: Հրատարակվել է Մեծ Բրիտանիայում 1939թ.՝ «Տասը փոքրիկ սևամորթներ» վերնագրով: Մեկ տարի անց հրատարակվել է ԱՄՆ-ում՝ «Եվ ոչ ոք չմնաց…» վերնագրով, որով էլ հետագայում հայտնի դարձավ ամբողջ աշխարհում: Տասը հոգի՝ միմյանց անծանոթ և առաջին հայացքից իրար հետ ոչ մի կապ չունեցող, հայտնվում են Սոլջըր Այլենդում՝ Զինվորի կղզում, որտեղ նրանց սպասում են տասը զինվորների ճենապակե արձանիկներով լի սկուտեղն ու անլուծելի առեղծվածը, թե ինչու են իրենց հրավիրել այդտեղ: «Դետեկտիվի թագուհի» Ագաթա Քրիստիի պատկերավոր սպանությունների...
Տրանսգրեսիվ գրականության վառ դրսևորումներից մեկում՝ «Մարտակումբ » վեպում, հերոսը սպառողական հասարակարգի գրված ու չգրված նորմերի մեջ նախամարդու կենսական բնազդներն ու մրցակցային որակները օր օրի կորցնող ու նոր սոցիալական մոդել փնտրող տղամարդն է: Նոր նորմերին համապատասխանելու հրամայականն ու արքետիպային ընկալումների առճակատումը հերոսի ներսում բախում են առաջացնում, ինչի ցնցումներն արտահայտվում են անսպասելի, վայրի ու կատաղիորեն հուսահատ արարքներում:
Երկրի և մարդկության փրկության սևեռուն գաղափարով տարված տաղանդավոր գիտնականի ահասարսուռ ուղերձի հետքով են ընթանում գրքի հերոսները: Ամերիկացի պրոֆեսորը և նրա հնարամիտ ուղեկցորդուհին խելահեղ որոնումների մեջ են հիասքանչ Ֆլորենցիայում, Վենետիկում և Ստամբուլում: Արդյո՞ք զուր են ջանքերը… Վեպում անդադար փախուստ է և փնտրում. ընթերցողի առջև մերթ ընդ մերթ հառնում է Դանտե Ալիգիերիի դժոխքը՝ Ինֆեռնոն, և ոչ միայն «Աստվածային կատակերգության»՝ գաղտնաբառեր ծառայող տողերում, այլև Վերածննդի մեծագույն վարպետների կտավներում: