Բիլբաո, Իսպանիա։ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, կրոնական սիմվոլագիտության մասնագետ Ռոբերտ Լենգդոնը ժամանում է Բիլբաոյի Գուգենհայմ թանգարան՝ ներկա գտնվելու կարևոր հայտնագործության ազդարարմանը, որն «առհավետ պիտի փոխի գիտության դեմքը»։ Գյուտի հեղինակը Էդմոնդ Քիրշն է՝ Լենգդոնի ընկերն ու նախկին ուսանողը․ քառասնամյա միլիարդատեր և ֆուտուրոլոգ, ում շլացուցիչ հայտնագործություններն ու համարձակ կանխատեսումներն իրեն ամբողջ աշխարհում հայտնի են դարձրել։ Այդ միջոցառման ընթացքում նա պատրաստվում է պատասխանել մարդկությանը հետաքրքրող երկու կարևորագույն հարցերին՝ «Որտեղի՞ց ենք մենք եկել» և «Ո՞ւր ենք գնում»։ Ամբողջ աշխարհով մեկ հեռարձակվող շնորհանդեսը թանգարանի գմբեթում է անցնում։ Սկզբում ցուցադրվում է Լենգդոնի դասախոսությամբ տեսահոլովակը, ինչից հետո իր խոսքն է բացում Քիրշը՝ ասելով, որ եկել է ժամանակը վերջ...
Սա անհավատալի պատմություն է շատ դեմքեր և անուններ ունեցող մի մարդու մասին: Նա բացարձակ չարիք է բարի նպատակներով, ով կառավարում է մարդկային ճակատագրեր, ինչպես մարիոնետներ, և կշտանում է նրանց հանդեպ իշխանությամբ, մինչև զոհերը մեկը չի որոշում դեմ գնել նրան… Լարված պատմություն, դինամիկ զարգացող սյուժե, հզոր և մանրամասն նկարագրված կերպարներ, իշխանության արդիական թեմաներ, հաղթանակի տենչ ցանկացած գնով, աֆերա պետական մակարդակով… Այս ամենի շնորհիվ գրքի ընթերցանությունից անհնար է պոկվել:
Երբ Ստեֆան Կորսոյին հանձնարարեցին հետաքննել գիշերային ակումբի երկու աղջիկների սպանությունը, նա կարծում էր, որ դա հերթական սերիական մարդասպանի գործ է: Բայց դետեկտիվը սխալվում էր: Դա դուելի կոչ էր՝ ուղղված անձամբ իրեն: Սպասվում էր մահացու մարտ: Գլխավոր կասկածյալը՝ հանրահայտ նկարիչ Ֆիլիպ Սոբեսկին, ով 17 տարի ազատազրկված է եղել թալանի և սպանության համար, բացարձակ վստահ է իր ալիբիի վրա: Որքան երկարում է հետաքննությունը, այնքան շատ են Կորսոն ու նրա գործընկերներն ընկղմվում սարսափելի աշխարհ, որտեղ դաժան պոռնոգրաֆիան և զոհին կապելու հին ճապոնական արվեստը դեռ ամենևին դաժանության գագաթնակետը չեն: Բայց հնարավո՞ր է արդյոք պահպանել գիտակցությունն ու հոգին, երբ ցավից հաճույք ստանալը թաքնված է հանրահայտ...
Շերլոք Հոլմսի մոտ է գալիս մի երիտասարդ աղջիկ՝ Մերի Մորսթենը, որը խնդրում է հետախույզին և բժիշկ Վաթսոնին բացահայտել ամեն տարի իրեն ուղարկվող մարգարիտների գաղտնիքը, և, եթե հնարավոր է, օգնել իրեն՝ 10 տարի առաջ կորած հորը գտնելու գործում։ Քննելով գործը՝ Հոլմսն ու Վաթսոնը պարզում են, որ Մերին և Շոլթո եղբայրները հանդիսանում են ահռելի կարողության՝ գանձի, ժառանգորդներ, որը հայտնաբերվել է իրենց ծնողների կողմից։ Նրանք արդեն պատրաստվում էին բաժանել ժառանգությունը երեք մասի, երբ Շոլթո եղբայրներից մեկը սպանվում է, իսկ գանձերը՝ գողացվում… Վիքիպեդիա
Խաղաղ ամառային Օսլոյում սարսափազդու մարդասպանություն է տեղի ունեցել: Հանցավորը ոստիկանությանն է թողել ոչ միայն սպանության զենքը, այլ նաև փոքրիկ հնգանկյուն ադամանդ՝ թաքցնելով այն սպանված կոպի տակ: Շուտով Նորվեգիայի մայրաքաղաքը կցնցվի մի շարք տարօրինական դեպքերից, որոնք մոգական կերպով կապված են «5» թվի հետ: Ամեն հինգերորդ օրը ոստիկանությունը գնտում է հերթական զոհի դիակը, բայց մարդասպանել բռնել չի հաջողվում…
Դեյվիդ Բալդաչչին աշխարհահռչակ դետեկտիվների հեղինակ է: Նրա գրքերն արդեն երկար տարիները չեն լքում բեսթսելլերների ցանկերը: Սույն գրքում տաղանդավոր ֆուտբոլիստ Ամոս Դեքերը ստիպված է ընդմիշտ հրաժեշտ տալ սպորտին: Բայց նա ունի սուպերունակություն՝ կատարյալ հիշողություն: Դրա շնորհիվ Դեքերը դարձավ անփոխարինելի ոստիկան. ոչ մի փաստ չի մնում չստուգված, ոչ մի հանցանշան՝ չստուգված: Շուտով Դեքերը սկսում է աշխատել FBR-ում, և միանգամից խնդիրներ է ստեղծում նրանց համար՝ ստիպելով վերանայել Մելվին Մարսի գործը, ով արդեն 20 տարի է ազատազրկված է և սպասում է մահապատժի ծնողների սպանության համար: Հանկրածակի Մելվինին ազատ են արձակում, և մեկ այլ անձ մեղքն իր վրա է վերցնում…
Հռոմի պապի որդեգիրը՝ իռլանդացի Պատրիկ Մաքքենան, որոշում է վերածնել կաթոլիկ եկեղեցու փառքը։ Դրա համար նա գնում է ծայրահեղ քայլերի. բեմականացնում է իլյումինատների դավադրություն և նրանց անունից կազմակերպում է հոր սպանությունը ու չորս կարդինալների առևանգումը, որոնք ամենամեծ հնարավորություններն ունեին պապական աթոռին հավակնելու, ինչպես նաև կազմակերպում է հականյութի առևանգումը Միջուկային հետազոտությունների և Եվրոպական կազմակերպությունից (ՄՀԵԿ – CERN), որպեսզի իրագործի սուրբ Պետրոսի գերեզմանի պայթեցումը։ Ավելի համոզիչ դարձնելու համար հրավիրում են խորհրդանիշերի մասնագետ Ռոբերտ Լանգդոնին, որը ներառվում է հետաքննության մեջ, հայտնաբերում է երեք կարդինալների դիակները և ջրից փրկում է չորրորդին։ Մարդասպանը իր ստացած հոնորարով փորձում է փախչել մեքենայով, բայց մեքենան պայթում է, երբ փորձում...
Լեոնարդո Դա Վինչիի աշխատանքներում թաքնված է գաղտնի կոդ… Միայն այն կարող է օգնել գտնել քրիստոնեական սրբավայրերը, որոնք շնորհում են անսահման իշխանություն և ուժ: Մեծագույն գաղտնիքը, որի մասին արդեն դարերով մտածում են մարդի, վերջապես կարող է բացահայտվել…
Երկրի և մարդկության փրկության սևեռուն գաղափարով տարված տաղանդավոր գիտնականի ահասարսուռ ուղերձի հետքով են ընթանում գրքի հերոսները: Ամերիկացի պրոֆեսորը և նրա հնարամիտ ուղեկցորդուհին խելահեղ որոնումների մեջ են հիասքանչ Ֆլորենցիայում, Վենետիկում և Ստամբուլում: Արդյո՞ք զուր են ջանքերը… Վեպում անդադար փախուստ է և փնտրում. ընթերցողի առջև մերթ ընդ մերթ հառնում է Դանտե Ալիգիերիի դժոխքը՝ Ինֆեռնոն, և ոչ միայն «Աստվածային կատակերգության»՝ գաղտնաբառեր ծառայող տողերում, այլև Վերածննդի մեծագույն վարպետների կտավներում:
Վեպի գործողությունները պատմվում են գլխավոր հերոսի՝ Հումբերտ Հումբերտի՝ ըստ որի դա մականուն էր: Հումբերտը համակրանք էր տածում մանկահասակ աղջիկների նկատմամբ, որոնք ունեն հետաքրքիր հոգեկան աշխարհ ու արտաքին: Այս ամենի սկիզբը նա համարում է իր մանկության սիրահարվածությունը Անաբել Լիին, ումից իրեն բաժանեցին մեծահասակները (բաժանումից կարճ ժամանակ անց Անաբելը մահացավ հիվանդությունից): Հումբերտը երազում է մանկահասակ աղջկա հետ սիրո պատմության մասին՝ վախենալով օրենքից. նա օգտվում է երիտասարդ մարմնավաճառների ծառայություններից, հետագայում ամուսնանալով երիտասարդ, աղջկա նման կնոջ հետ: Սակայն շուտով նրա ամուսնությունը քանդվում է… Վեպը գրվել է անգլերեն և հրատարակվել 1955 թվականին փարիզյան «Օլիմպիա պրեսս» հրատարկչության կողմից, իսկ 1960-ականներին հեղինակի կողմից թարգմանվել ռուսերեն: Համարվում է...
Ահմեդ Ումիթի ամենահայտնի գործը, թերևս, «Ստամբուլի հուշը» (թուրք.՝ İstanbul Hatırası) վեպն է: Գիրքը տպագրվել է 2010 թվականի հունիսի 4-ին Ստամբուլում: Վեպը դետեկտիվ ժանրի լավագույն ստեղծագործություններից մեկն է: Այն վեպ է «կորցրած հուշերի և կորուսյալ Ստամբուլի մասին»: Վեպում մարդասպանները մեկ առ մեկ սպանում են այն մարդկանց, ովքեր այս կամ այն կերպ փորձում են վնասել Ստամբուլի ճարտարապետությանը: Պատմությունն ու ներկան ներդաշնակորեն ապրում են կողոքկողքի և պատժվում են բոլոր նանք, ովքեր խախտում են այդ ներդաշնակությունը: Սա վեպ է պաշտելի քաղաքի, սիրո, ընկերության և այդ ամենն անխաթար պահելու ողբերգական ձգտումների մասին:
«Հրաժեշտի խոնարհումը» ժողովածուն լույս է տեսել 1917 թ.-ին և ընդգրկում է ութ պատմվածքներ: Վերջին պատմվածքը կրում է ժողովածուի վերնագիրն ու պատմում է Հոլմսի վերջին գործի մասին՝ սերտորեն կապված Առաջին համաշխարհային պատերազմի հետ:
«Շերլոք Հոլմսի վերադարձը» սըր Արթուր Քոնան Դոյլի` Շերլոք Հոլմսի մասին հերթական ժողովածուն է՝ բաղկացած տասներեք պատմվածքից։ Գիրքն առաջին անգամ տպագրվել է 1905 թվականին: «Վերջին գործը» պատմվածքում իր ենթադրյալ մահից հետո լեգենդար խուզարկուն հաղթական վերադարձ է ունենում այս գրքի առաջին գործում: Ժողովածուի մյուս հրաշալի և առեղծվածային պատմությունների շարքում Հոլմսը գաղտնազերծում է պարող մարդուկների ծածկագիրը, ինչպես նաև հետաքննում «Վեց Նապոլեոնների» գործը:
«Շերլոք Հոլմսի արկածները» սըր Արթուր Քոնան Դոյլի հեղինակած պատմվածքների ժողովածուներից է՝ բաղկացած 12 ստեղծագործությունից: Առաջին՝ «Սկանդալը Բոհեմիայում» պատմվածքը, տպագրվել է «Ստրենդ» ամսագրում 1891 թվականին: Գիրքը հրատարակվել է 1892 թվականին և համարվում է Հոլմսի մասին պատմվածքների առաջին հավաքածուն: Բոլոր պատմվածքներում դրսևորվում է Հոլմսի հանճարը, որ օգնում է մարդկանց հասնել արդարության, հատկապես այն դեպքերում, երբ խնդիրներն առաջին հայացքից թվում են բարդ կամ գրեթե անլուծելի:
Սըր Արթուր Քոնան Դոյլը նախատեսել էր, որ «Հոլմսի հուշերը» պատմվածաշարը (առաջին անգամ տպագրվել է 1893թ․) հանրահայտ խուզարկուին նվիրված վերջին ժողովածուն կլինի։ Այդ իսկ պատճառով գիրքը եզրափակող «Վերջին գործը» ստեղծագործության մեջ կարդում ենք Հոլմսի մահվան մասին, որ պրոֆեսոր Մորիարտիի հետ ունեցած կռվի արդյունքում ցած է ընկնում ժայռից: Սակայն հետագայում հեղինակը «վերակենդանացնում» է նրան՝ շարունակություն տալով պատմվածքներին հաջորդ հատորներում։
Շերլոք Հոլմսի ամենահայտնի արկածներից մեկի մասին պատմող «Բասքերվիլների շունը» ստեղծագործությունը առաջին անգամ լույս է տեսել 1902 թվականին: Իրադարձությունները կատարվում են Դարթմուրում՝ Դևոնշիրի կոմսությունում: Հոլմսին հանձնարարված է բացահայտել սըր Չարլզի սպանությունը՝ հիմնված դիվային շան մասին անցյալի սարսափելի պատմությունների վրա: «Սարսափի հովիտը», որն առաջին անգամ լույս է տեսել 1915 թվականին, ներկայացնում է Հոլմսի փորձերը՝ կանխելու պրոֆեսոր Մորիարտիի գործակալներին սպանություն գործելուց: Թվում է՝ Հոլմսն ու Ուոթսոնը չափազանց ուշ են դեպքի վայր հասել, ու ամեն ինչ ավարտված է, բայց պատմությունն ամբողջովին բացահայտելու համար Հոլմսը պետք է դեպի անցյալ գնա ու բացահայտի սպանության իրական դրդապատճառներն ու մութ կողմերը:
«Արնագույն գործը» ու «Չորսի նշանը» ստեղծագործությունները նշանավոր խուզարկուի մասին պատմող առաջին երկու գործերն են՝ լույս տեսած համապատասխանաբար 1887 և 1890 թթ.-ին: «Արնագույն գործը» վիպակում առաջին անգամ ծանոթանում ենք Շերլոք Հոլմսի մեթոդին, ինչպես նաև տեղի է ունենում նրա և իր հավատարիմ ընկերոջ ու կենսագրի՝ բժիշկ Ջոն Ուոթսոնի հանդիպումը. վերջինիս անունից էլ ներկայացված է ստեղծագործությունների մեծամասնությունը: Սակայն Հոլմսի իրական հաջողության պատմությունը սկսվեց «Չորսի նշանը» վիպակի հրատարակումից հետո: Վիպակի սյուժեն մշտապես լարվածության մեջ է պահում ընթերցողին՝ իր անսպասելի շրջադարձերով ու խորհրդավոր դեպքերի շարքի հետաքրքիր հանգուցալուծմամբ:
Վեց հատորից բաղկացած «Շերլոք Հոլմս»-ի ամբողջական հավաքածուն ներառում է հանրահայտ խուզարկուի մասին պատմող բոլոր պատմվածքներն ու նովելները՝ առաջին անգամ հայերեն բնագրային թարգմանությամբ: 1. Արնագույն գործը / Չորսի նշանը 2. Շերլոք Հոլմսի արկածները 3. Հոլմսի հուշագրությունները 4. Շերլոք Հոլմսի վերադարձը 5. Բասքերվիլների շունը / Սարսափի հովիտը 6. Հրաժեշտի խոնարհումը / Հոլմսի արխիվը
Ճապոնացի գրող Սեյտյո Մացումոտոն հայ ընթերցողին առաջին անգամ ներկայանում է դետեկտիվ ժանրի այս վեպով: Սա մի գողտրիկ, չափազանց հետաքրքիր, դինամիկ, սուր սյուժեով և ուշագրավ իրավիճակներով հարուստ պատմություն է ճապոնացի դիվանագետի կյանքի ոդիսականի մասին: Վեպը, անշուշտ, կհետաքրքրի և՛ ժանրի երկրպագուներին, և՛ դիվանագիտության ոլորտի աշխատողներին, և՛ առհասարակ ընթերցողների լայն շրջանակի: Ռուսերենից թարգմանել է Արտաշես Մաթևոսյանը:
1936թ. լույս տեսած «Սպանություններ այբբենական կարգով» ստեղծագործությունը Ագաթա Քրիստիի ամենանշանավոր վեպերից է: Ամբողջ Անգլիան ցնցած ABC անունով հայտնի սերիական մարդասպանը իր նպատակին հասնելու համար սպանում է սովորական կյանքով ապրող և իրար հետ ոչ մի կապ չունեցող մարդկանց՝ ըստ նրանց անունների այբբենական կարգի: Մարդասպանի դեմ պայքարում է Էրքյուլ Պուարոն՝ նշանավոր խուզարկուն՝ փորձելով բացահայտել մութ պատմության բոլոր մանրամասները: «Դետեկտիվի թագուհի» Ագաթա Քրիստիի պատկերավոր սպանությունների առեղծվածները տասնամյակներ շարունակ հետապնդել են ընթերցողներին: Նրա գրքերը հրատարակվել են ավելի քան 2 միլիարդ տպաքանակով և թարգմանվել են աշխարհի շուրջ 100 լեզուներով: Ագաթա Քրիստին գրանցված է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում՝ որպես բոլոր ժամանակների ամենավաճառված վիպագիրը: Նա նաև աշխարհի...
Ագաթա Քրիստիի ամենահակասական գործը՝ «Ռոջեր Էքրոյդի սպանությունը»՝ իր նորարարական վերջաբանով, նոր էջ բացեց դետեկտիվ ժանրի պատմության մեջ: 1926թ. լույս տեսած վեպը համարվում է բոլոր ժամանակների լավագույն դետեկտիվ ստեղծագործություններից մեկը: Անգլիայի խաղաղ գյուղակներից մեկը՝ Քինգզ Էբոթը, ցնցվում է տեղի մեծահարուստ ու հարգարժան մարդկանցից մեկի՝ Ռոջեր Էքրոյդի սպանության լուրից: Առաջին հայացքից պարզ թվացող գործը աստիճանաբար ավելի ու ավելի խճճված ընթացք է ստանում: Եվ միայն Էրքյուլ Պուարոն, որ երջանիկ պատահականությամբ անցել է հանգստի ու ինկոգնիտո բնակություն հաստատել Քինգզ Էբոթում, կարող է բացել կծիկը: Այս հարցում նրան օգնում է բժիշկ Շեփարդը, որի անունից էլ ներկայացվում է պատումը: «Դետեկտիվի թագուհի» Ագաթա Քրիստիի պատկերավոր սպանությունների առեղծվածները...
«Եվ ոչ ոք չմնաց…» վեպը հեղինակը բնորոշել է որպես իր ստեղծագործություններից ամենադժվարը: Այն մոտ 100 միլիոն տպաքանակով համարվում է աշխարհի ամենավաճառված դետեկտիվ վեպը և ամենաշատ վաճառված գրքերից մեկն առհասարակ: Հրատարակվել է Մեծ Բրիտանիայում 1939թ.՝ «Տասը փոքրիկ սևամորթներ» վերնագրով: Մեկ տարի անց հրատարակվել է ԱՄՆ-ում՝ «Եվ ոչ ոք չմնաց…» վերնագրով, որով էլ հետագայում հայտնի դարձավ ամբողջ աշխարհում: Տասը հոգի՝ միմյանց անծանոթ և առաջին հայացքից իրար հետ ոչ մի կապ չունեցող, հայտնվում են Սոլջըր Այլենդում՝ Զինվորի կղզում, որտեղ նրանց սպասում են տասը զինվորների ճենապակե արձանիկներով լի սկուտեղն ու անլուծելի առեղծվածը, թե ինչու են իրենց հրավիրել այդտեղ: «Դետեկտիվի թագուհի» Ագաթա Քրիստիի պատկերավոր սպանությունների...
Վեպի գործողությունները պատմվում են գլխավոր հերոսի՝ Հումբերտ Հումբերտի՝ ըստ որի դա մականուն էր: Հումբերտը համակրանք էր տածում մանկահասակ աղջիկների նկատմամբ, որոնք ունեն հետաքրքիր հոգեկան աշխարհ ու արտաքին: Այս ամենի սկիզբը նա համարում է իր մանկության սիրահարվածությունը Անաբել Լիին, ումից իրեն բաժանեցին մեծահասակները (բաժանումից կարճ ժամանակ անց Անաբելը մահացավ հիվանդությունից): Հումբերտը երազում է մանկահասակ աղջկա հետ սիրո պատմության մասին՝ վախենալով օրենքից. նա օգտվում է երիտասարդ մարմնավաճառների ծառայություններից, հետագայում ամուսնանալով երիտասարդ, աղջկա նման կնոջ հետ: Սակայն շուտով նրա ամուսնությունը քանդվում է… Վեպը գրվել է անգլերեն և հրատարակվել 1955 թվականին փարիզյան «Օլիմպիա պրեսս» հրատարկչության կողմից, իսկ 1960-ականներին հեղինակի կողմից թարգմանվել ռուսերեն: Համարվում է...
Երկրի և մարդկության փրկության սևեռուն գաղափարով տարված տաղանդավոր գիտնականի ահասարսուռ ուղերձի հետքով են ընթանում գրքի հերոսները: Ամերիկացի պրոֆեսորը և նրա հնարամիտ ուղեկցորդուհին խելահեղ որոնումների մեջ են հիասքանչ Ֆլորենցիայում, Վենետիկում և Ստամբուլում: Արդյո՞ք զուր են ջանքերը… Վեպում անդադար փախուստ է և փնտրում. ընթերցողի առջև մերթ ընդ մերթ հառնում է Դանտե Ալիգիերիի դժոխքը՝ Ինֆեռնոն, և ոչ միայն «Աստվածային կատակերգության»՝ գաղտնաբառեր ծառայող տողերում, այլև Վերածննդի մեծագույն վարպետների կտավներում: