Վեպը Ջուլիայի մասին է, ով հանրաճանաչ դերասանուհի է, ում ամբողջ Անգլիան է ճանաչում, գեղեցիկ է, բարեկազմ, ում ձգտում են հասնել բոլոր տղամարդիկ։ Նրա կյանքում ամենահաջողվածը եղավ ամուսնությունը, համենայն դեպս դրա առաջին տարիներն այդպես էր թվում։ Մայքլ էին անվանում ամուսնուն, ով արտակարգ արտաքինի տեր տղամարդ էր, ում սիրահարվում էր ցանկացած աղջիկ, օրիորոդ, կին նրա հետ մի պահ հանդիպելուն պես։ Ջուլիան նույնպես սկզբում, մինչ ամուսնությունը, ուղղակի տարված ու գերված էր Մայքլի արտաքինով։ Բայց ցավոք նա չուներ այն արտիստիկ ու թատրոնի ոգին, չուներ այն տաղանդը, որն ուներ Ջուլիան։
Առաջին անգամ հրատարակվել է 1868 թվականի հունվարից մինչև 1869 թվականի փետրվար «Русский вестник» պարբերականում։ Համարվում է Դոստոևսկու լավագույն ստեղծագործություններից մեկը։ Թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, այդ թվում նաև հայերեն։ Վեպի գաղափարն ծնվել է հեղինակի՝ արտասամանյան ուղևորության ժամանակ, երբ նա եղել է Գերմանիայում ու Շվեյցարիայում։ «Ապուշը» վեպի առաջին գրառումն արվել է 1867 թվականի սեպտեմբերի 14-ին Ժնևում։ Մնացածը գրվել է Իտալիայում և ավարտվել Ֆլորենցիայում 1869 թվականի հունվարի 29-ին։ Նախապես նվիրված է եղել գրողի սիրելի զարմուհուն՝ Ս․ Ա․ Իվանովային։ Պահպանվել են վեպի նախապատրաստական նյութերի երեք տետրեր (առաջին անգամ հրատարակվել են 1931 թվականին), սակայն վեպի սևագիր ու մաքրագիր ձեռագրերը չեն պահպանվել։ Համաշխարհային կինոյի նշանավոր ռեժիսորներից...
Անգլիացի վիպասանուհի Շարլոթ Բրոնթեն (1816-1888) «Ջեյն Էյր» սոցիալ-հոգեբանական վեպում պատմում է որբ աղջկա ճակատագրի մասին: Վեպը համարձակ կերպով մերկացնում է բուրժուական հասարակության արատները, պատմում վիկտորիանական դարաշրջանի Անգլիայում կնոջ իրավազուրկ վիճակի մասին: Այն տոգորված է սոցիալական անարդարությունների դեմ բողոքի շնչով: Թարգմանությունն առաջին անգամ լույս է տեսել 1959 թ.-ին: Սա գրքի նոր ամբողջական վերախմբագրումն է՝ ըստ բնագիր տարբերակի: Ջեյն Էյրը 10 տարեկանում ապրում էր իր հանգուցյալ քեռու կնոջ՝ միսիս Ռիդի տանը, քանի որ ծնողները վաղուց էին մահացել։ Ընտանիքում նրան ստախոս էին համարում, չէին սիրում, անտեղի մեղադրում էին և նվաստացնում։ Լինելով միայնակ՝ նա հասկացավ, որ միայն ինքն է պատասխանատու իր արարքների ու խոսքերի...
Ալեքսանդր Դյումա հոր՝ 1844 թ. լույս տեսած պատմաարկածային այս վեպը, որի գործողությունները տեղի են ունենում 17-րդ դարում, պատմում է երիտասարդ դ’Արտանյանի արկածների մասին: Վերջինը թողել է իր տունն ու եկել Փարիզ՝ հրացանակիր դառնալու նպատակով: Այստեղ նա հանդիպում է երեք անբաժան հրացանակիր ընկերների՝ Աթոսին, Պորտոսին ու Արամիսին: «Մեկը՝ բոլորի, բոլորը՝ մեկի համար»: Չորս այնպիսի մարդիկ, ինչպիսին նրանք էին, չորս մարդիկ, որոնք պատրաստ էին միմյանց համար զոհաբերելու ամեն ինչ՝ սկսած քսակից մինչև կյանքը, որոնք միշտ աջակցում էին միմյանց ու երբեք չէին նահանջում, միասին կամ զատ-զատ կատարում էին միասնաբար ընդունած ամեն մի որոշում, չորս բռունցք, որոնք միասին կամ զատ-զատ սպառնում էին ամեն մի...
«Իմ գրադարանը» մատենաշարի սույն հատորով լույս է տեսնում Ալեքսանդր Շիրվանզադեի «Քաոս» վեպը: «Քաոս» վեպը Շիրվանզադեն գրել է «մի գերդաստանի ընտանեկան խռովության տպավորության տակ», ինչպես ինքն է ասել տարիներ անց: Նա մեծ հոգեբանի պես քննել է մարդկային ողբերգության պատճառներն ու ակունքները, տեսել հոգեբանական բարդ երևույթների արտաքին ազդակները, սոցիալական հիմքերը: Այս վեպը հայ քննադատական ռեալիզմի լավագույն նմուշներից է թե՛ գեղարվեստական և թե՛ գաղափարական առումով: «Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:
Ահա Մարչ քույրերը՝ Մեգը, Ջոն, Բեթը և Էյմին: Աղջիկները հեշտ չեն ապրում: Հայրը բանակում է: Մայրն օրնիբուն տքնում է ծայրը ծայրին հասցնելու համար: Բայց ծիծաղով թե արցունքով չորս քույրերը միասին հաղթահարում են ամեն խոչընդոտ և նեղություն:
Թրումեն Կապոտեն ամերիկյան նշանավոր գրողներից է, բազմաթիվ վեպերի, վիպակների, պատմվածքների հեղինակ: Հայ ընթերցողին նա ծանոթ է «Խոտի մեղեդին» վիպակով և մի շարք պատմվածքներով («Սովետական գրող», 1981): Ընթերցողի ուշադրությանը ներկայացվող «Նախաճաշ Թիֆընիի մոտ» (1958) վիպակը գրողին ճանաչում բերած ստեղծագործություններից է: Դա տասնիննամյա Հոլլի Գոլայթլիի կյանքի և դառը ճակատագրի պատմությունն է: Գավառից քաղաք գալով՝ նա միանգամից ընկնում է մեծ քաղաքի գայթակղությունների և որոգայթների մեջ, սակայն էությամբ օտար լինելով ստին ու կեղծիքին՝ չի կարողանում իր տեղը գտնել այդ հասարակության մեջ: