Իռլանդական ծագումով անգլիացի դրամատուրգ
(1856 – 1950)
Ջորջ Բեռնարդ Շոուն ժամանակակից «գաղափարների դրամայի» ստեղծողներից է: Մտցրել է բանավեճ-պիեսի տեսակը, որտեղ կարծիքների, թշնամական գաղափարախոսությունների բախումն առաջադրում է հասարակական ու անձնական բարոյականության սուր խնդիրներ։
Շոուն միակ մարդն է, որ արժանացել է և՛ Նոբելյան մրցանակի, և՛ Օսկար կինոմրցանակի Պիգմալիոն կինոնկարի սցենարի համար։

