«Ստվերի քայլերթը» եռալեզու գրքում ներկայացված են իտալացի բանաստեղծ, արձակագիր և արտիստ Կլաուդիո Պոցցանիի բանաստեղծությունները (հայերեն թարգմանությունը՝ Դավիթ Մաթևոսյանի, ռուսերեն թարգմանությունը՝ Վիկա Չեմբարցևայի)՝ կից հեղինակի ընթերցանությամբ ձայնասկավառակով:
Գիրքն աչքի է ընկնում մի յուրահատկությամբ: Սովորաբար նկարիչները գեղարվեստական գրքեր ձևավորելու նպատակով նախ ծանոթանում են դրանց բովանդակությանը՝ աշխատելով հնարավորինս հարազատ մնալ հեղինակի մտահղացումներին: Մինչդեռ ճանաչված գրող Էլդա Գրինը գրքում ընդգրկված պատմվածքները ստեղծել է նկարիչների կտավների ազդեցության տակ՝ արտահայտելով իր անհատական ընկալումներն ու զուգորդումները, տալով նկարների բովանդակության իր մեկնաբանությունները: Բոլոր նկարները ներկայացված են համապատասխան պատմվածքներում: