Հայ արձակագիր, լրագրող, բլոգեր
(Ծնվ․ 1995)
Սյունե Սևադայի առաջին ստեղծագործությունները հրատարակել է դեռահասության տարիներին: 2010 թվականից Սյունե Սևադան սկսել է վարել սեփական բլոգը, որտեղ հրապարակել է իր կարճ պատմվածքները։ Շուտով մի շարք գրական ամսագրեր, այդ թվում՝ «Գրանիշ», «Գրաթերթ» և «Անդին», հրատարակել են Սյունեի ստեղծագործությունները: Երկու տարի անընդմեջ նրա կարճ պատմությունները եղել են «Գրանիշ» առցանց ամսագրի առավել ընթերցված աշխատանքների առաջին հորիզոնականներում: