Քլայդ Գրիֆիտսը քարոզչի որդի է, ում կրոնական խիստ դաստիարակությամբ են մեծացնում։ Երբ նա դառնում է 15 տարեկան, նրա ավագ քույրը՝ Էստան փախչում է տանից մի դերասանի հետ (ով հետագայում թողնում է նրան), ումից երեխա է ունենում։
Պատանի Քլայդ Գրիֆիթսը փորձում է դուրս պրծնել այս փոքրիկ քաղաքից: Նախ աշխատում է դեղատանը որպես վաճառողի օգնական, ապա որպես փոստատար հյուրանոցում: Աշխատակիցները ընդունում են նրան իրենց ընկերական շրջանակը, որտեղ նա ամբողջովին նոր աշխարհ է տեսնում՝ փողի և շքեղության աշխարհ։ Նոր ընկերները նրան ալկոհոլ օգտագործել են սովորեցնում։ Ծանոթանում է գեղեցիկ երիտասարդ վաճառողուհի Հորտենզիա Բրիգսի հետ, որը չափազանց հաշվենկատ է (թեև առաջին հանդիպումից հետո Քլայդն անմիջապես նկատում է, որ նա շատ գռեհիկ և կոպիտ է և ընդհանրապես նման չէ այն աղջկան, ում մասին նա երազել է), սակայն Քլայդը չի կարողանում մերժել նրան:
Մի անգամ Քլայդն ընկերների հետ մեքենայով քաղաքից դուրս է գնում։ Ետ վերադառնալիս շատ են շտապում, քանի որ ուշանում էին աշխատանքից․ խաչմերուկներից մեկի վրա մի աղջկա վրաերթի են ենթարկում։ Հետապնդումից խուսափելու համար փախչում են բոլորը, այդ թվում նաև Քլայդը։ Հաջորդ օրը թերթերը հայտնում են վթարի մասին: Աղջիկը մահացել է, իսկ կալանավորված Սպարսերը տվել է իր ընկերների անունները: Խուսափելու համար ձերբակալումից Քլայդը հենց նույն օրը ապրանքատար գնացքով հեռանում է քաղաքից…

Հրատարակվել է 1925 թվականին։ Համարվում է 20-րդ դարի անգլերեն լավագույն արձակ ստեղծագործություններից մեկը։ Սյուժեն հիմնված է 1906 թվականին Չեստեր Ջիլեթի կողմից իր ընկերուհու՝ Գրեյս Բրաունի սպանության վրա։ Լույս տեսնելուց հետո վեպն ունեցավ մեծ հաջողություններ ընթերցողների շրջանակում։ Հոերս Լիվրայտը՝ վեպի կազմողը, հանդես եկավ որպես վեպի հիման վրա 1926 թվականի թատերական ներկայացման պրոդյուսեր։
Վեպում Դրայզերը նորովի է ներկայացնում սովորական մարդու կյանքի դառնությունները ու դժբախտությունները, որոնք այդքան հոգեհարազատ էին իրեն։

Մեջբերումներ

  • Դժբախտությունն այն է, որ մարդիկ չգիտեն, բայց միշտ ենթադրություններ են անում:
  • Մարդիկ փողն ավելի շատ են սիրում, քան գեղեցիկ արտաքինը։
  • Աշխարհի հաճույքներն ու հոգսերը տիրում են շատերի վրա, բայց երբ վրա է հասնում վիշտը, այն ժամանակ ծլում են մեր ցանած սերմերը:
  • Նա օժտված էր սիրելու այն ամենը, ինչ տեսնում էր, և վայելում էր կյանքը այնպես, ինչպես որ կար:
  • Այդպիսին էր հարստության, գեղեցկության և յուրահատուկ սոցիալական դիրքի ձգտելու կործանարար ազդեցությունը մի խառնվածքի վրա, որ նույնքան հեղհեղուկ ու անկայուն էր, որքան ջուրը:
  • Անհոգի մարդասպանը չի կարող լալ:
  • Ամուսնությունը սուրբ գործ է, և երեխաները օրհնություններ են, և ոչ թե անեծք:
  • Անիմանալի են բնության ուղիները, աստծու ուղիները, և նախախնամությունը վարում է մեր ճակատագիրը, ինչպես ինքն է ուզում, չնայած մեր բոլոր ճիգերին: Արդարև, մարդը ենթադրում է, իսկ աստված՝ կարգադրում:
  • Երջանկությունը գալիս է նրան, ով կարողանում է սպասել:
  • Արտասուքը միշտ էլ նշանակում է թուլության կամ հանցանքի խոստովանում:
  •  Իրար հետ խոր և լուրջ սիրով կապված մարդիկ քիչ են հետաքրքրվում կողմնակի մարդկանց կարծիքով: Նրանք սիրում են՝ և դա բավական է:
  • Նրանից դուրս էր մնում այն ամբողջ երկրավոր կյանքը, որ նա կարողացել էր ապրել:
  • Աստծո ողորմության առաջ ոչ մի մեղք չափազանց մեծ չէ: Նա իր որդուն ուղարկեց` մահով քավելու համար աշխարհի չարիքը: Նա կների նաև ձեր մեղքը, եթե միայն ապաշխարեք: Աղոթեցեք ու աղոթեցեք, որովհետև փրկությունը միայն աղոթքի ու ապաշխարության մեջ է:
  • Իրավաբանները մի հին առած ունեն. սեփական անմեղության գիտակցումը հանդարտություն է տալիս մարդուն: Մի մոռացեք, որ դուք անմեղ եք և մեղավորի պես մի նայեք:
  • Ցավագար զգայունության ու լարված երևակայության տեր մարդկանց մոտ լինում են այնպիսի րոպեներ, եթե նրանց իմացականությունը առանձնապես ուժեղ է և ընդհարվում է մի դժվարին ու բարդ խնդրի հետ, երբ իր գահից տակավին չշպրտված բանականությունն այնուամենայնիվ դուրս է գալիս հավասարակշռությունից, ջղաձգվում է՝ կարծես բոցերի մեջ, երբ մարդը ցնցված է, և նրա գիտակցությունն այնքան է բթացած, որ, գոնե ժամանակավորապես, անխոհեմությունը կամ շփոթությունը, մոլորությունը կամ սխալը կարող են հաղթահարել մյուս բոլորը: Այդպիսի դեպքերում կամքն ու արիությունը, հանդիպելով նրանց համար անտանելի ու անհաղթահարելի լուրջ դժվարությունների, կարծես նահանջում են, հապճեպ փախուստի դիմում, տեղի տալով խուճապին ու ժամանակավոր խելագարությանը:
  • Ինչպիսի դժբախտություն է, երբ մարդ ծնվում է աղքատ և չունի մեկը, որն օգտակար լինի իրեն, երբ ի վիճակի չէ ինքն իրեն հոգալ: Որքան ծանր է լինել այդպես աղքատ, չունենալ ո՛չ փող, ո՛չ դիրք, և չկարողանալ կյանքում անել այն, ինչ ցանկանում ես:
  •  Նա զգում էր իր կատարյալ ոչնչությունը:
  • Նրանք հիանալի հասկանում էին իրար, և այդ հիմնված էր ոչ միայն իրար նկատմամբ երջանիկ ցանկությունների, այլև բոլոր հույզերի, տրամադրությունների փոխադարձ անկեղծության վրա, որ մինչև այժմ կազմել էր նրանց էությունը:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Американская трагедия | Теодор Драйзер”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են