Երբ ամեն ինչ վատ է, իմացիր՝ միշտ չի այդպես լինելու: Բայց երբ դու երջանիկ ես, հիշիր՝ այդպես էլ միշտ չի լինի: Ցավոք, մենք հաճախ մոռանում ենք և մեկի, և մյուսի մասին: Ճակատագիրը չի մոռանում ժամանակին հուսադրել կամ հուսախաբ անել: Մարիա Մետլիցկայայի նոր վեպը հենց այդ մասին է:

Կանանց օրվան ընդառաջ երեք հաջողակ կանայք՝ դերասանուհի, բժշկուհի և գրող, եկան հանրահայտ թոլք-շոուի ստուդիա: Երեքն էլ չէին կասկածում, որ այստեղ իրենցից սպասում են պատմություն հաջողության ճանապարհի մասին: Նրանք արդեն բավական շատ էին նման հարցազրույցներ տվել, և ժամանակի հետ ճշմարտությունն ու սուտն այնքան էին խառնվել իրար, որ անգամ իրենք չէին կարող հստակ ասել՝ որն է ճիշտ, որը՝ սուտ:

Բայց ամեն ինչ այլ կերպ դասավորվեց: Կականց օրը դարձավ ազնվության, սիրելու և ներելու ունակության փորձություն: Դա հերթական հիշեցում էր, որ շատ լավ կամ շատ վատ երբեք չի լինում:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Женский день | Мария Метлицкая”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են