Գիտահանրամատչելի գիրք՝ գրված հանրահայտ բրիտանացի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգի կողմից։ Առաջին անգամ հրատարակել է ամերիկյան Bantam Dell Publishing Group հրատարակչությունը 1988 թվականին։ Գրքում խոսվում է Տիեզերքի առաջացման, տարածության և ժամանակի էության, սև խոռոչների, լարերի տեսության և որոշ մաթեմատիկական խնդիրների մասին, այնուամենայնիվ, գրքի էջերում կարելի է տեսնել միայն մեկ բանաձև՝ E=mc²։ Գիրքն իր հրատարակման օրվանից առ այսօր հանդիսանում է բեսթսելլեր (20 տարիների ընթացքում վաճառվել է ավելի քան 10 միլիոն օրինակ), քանի որ գրված է պարզ լեզվով և նախատեսված է հասարակ ընթերցողի համար։ Մինչև 2001 թվականը թարգմանվել է 35 լեզուներով։

Ժամանակի համառոտ պատմությունը նպատակ է հետապնդում հասարակ ըներցողին բացատրել տիեզերագիտության այնպիսի թեմաներ, ինչպիսիք են մեծ պայթյուն, սև խոռոչներ, լուսային կոն։ Դրա հիմնական նպատակն է տալ երևույթի նկարագիրը, բայց ի տարբերություն գիտական գրքերի՝ այն փորձում է բացատրել որոշ բարդ մաթեմատիկական հարցեր։

Վիքիպեդիա

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Краткая история времени | Стивен Хокинг”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են