Հեղինակ | Արա Գևորգյան |
---|---|
Հրատարակչություն | Մագաղաթ |
Կազմ | Փափուկ |
Տարեթիվ | 2020 |
Էջեր | 204 |
Ֆորմատ | 145x200 մմ |
ISBN | 978-9939-9205-9-7 |
Լեզու | Ռուսերեն |
Զանգվածը | 254 գ |
«Любовная лирика Армении» անթոլոգիայի չորրորդ գիրքը լույս է ընծայվել 2020 թ.-ին: Այն նախորդ երեք գրքերի շարունակությունն է, ՝ ընդգրկել էնոր հեղինակների ստեղծագործություններ: Նախագծի հեղինակը, կազմողն ու թարգմանիչը Արա Գևորգյանն է՝ Դոնի Ռոստովից: Բոլոր թարգմանությունները թարմ են: Գրքում տեղ են գտել ինչպես հայ դասականների՝ Դանիել Վարուժան, Գեղամ Սարյան, Սոկրատ Խանյան, այնպես էլ աշխարհի տարբեր անկյուններում բնակվող ժամանակակից հայ գրողների թարգմանություններ. Նելլի Ավակովա և Ամլի Սայան (ԱՄՆ), Լյուբով Չերնովա (Մարտիրոս Սարյանի զարմուհին՝ թոռնուհու կողմից) Դոնի Ռոստով, Յուրի Հարությունյան (Գյումրի): Տեղ են գտել նաև նախագծի կայացմանը մեծապես նպաստած յարոսլավցի բանաստեղծուհի Լյուդմիլա Կանատյեվայի գործերը: Գրքում առաջին անգամ ներառվել է հյուրերի պատկերասրահ, որտեղ տեղ են գտել հայ ժողովրդի բարեկամ ռուս պոետների գործեր: Օրինակ՝ գյումրեցիների կողմից սիրված, լենինգրադցի պոետ և երգիչ Յուրի Չիկունովը, մերձմոսկովյան Միտիշինյան թանգարանի տնօրեն, ՌԴ վաստակավոր նկարիչ Մարինա Դոմնիկովա և այլն: Առաջին անգամ գրքում տեղ են գտել վերջերս կյանքից հեռացած տաղանդավոր բանաստեղծուհի Մարո Երկնափեշյանի գործերը: Առաջին անգամ են ներառվել նաև Բելգիայում վերջերս մահկանացուն կնքած երևանցի լրագրող և պոետ Թևոս Ներսիսյանի (Տեոյի)ստեղծագործությունները: Գրքի կազմը լուսավոր է, տպագրված է հատուկ դեղին թղթի վրա: Բոլոր հեղինակները ներկայացված են անոտացիայով և լուսանկարով՝ տարեգրության կարգով:
Reviews
There are no reviews yet.