Հեղինակ | Արա Գևորգյան |
---|---|
Հրատարակչություն | Վան Արյան |
Կազմ | Փափուկ |
Տարեթիվ | 2017 |
Էջեր | 116 |
Ֆորմատ | 145x200 մմ |
ISBN | 978-9939-70-206-3 |
Լեզու | Ռուսերեն |
Զանգվածը | 219 գ |
Զվարճալի և հումորային պատմությունների «Рассказы из исчезнувшего города» գիրքը լույս է ընծայվել 2017 թվականին. Գրքի հեղինակը ռոստովցի պոետ, դրամատուրգ, թարգմանիչ, ծնունդով գյումրեցի Արա Գևորգյանն է: Գրքում ներկայացված է Լենինականի (Գյումրի) կյանքն ու բարքերը երկրաշարժից առաջ: Տեղ են գտել իրար հետ կապված, գյումրվա մենտալիտետով ու յուրահատուկ հումորով հագեցած 30 պատմվածքներ: Հեղինակը դրանք համն ու հոտը հիանալի փոխանցել է նաև ռուսերենով: Կան նաև պատմություններ մարդու իրական կյանքից, ով ապրել է ծանր, բայց վառ կյանք, սակայն երկրաշարժին կորցրել է յոթնամյա գեղեցկուհի դստերը՝ առաջին դասարանցի Անուշիկին: Պատմվածքներում գերակշռում է հումորը, միայն 4 պատմվածք է, որ գրված է հոգետանջ թախիծով: Դրանք հեղինակի սիրելի դստեր հիշատակին են: Գիրքը անտարբեր չի թողնի ոչ մի ընթերցողի, քանի որ գրված է անգերազանցելի տաղանդով և վարպետությամբ: Գիրքը նկարազարդված է բնորոշ լուսանկարներով ու դրվագներով: Կազմի վրա Նիկողոս Պիրոսմանիի «Թիֆլիսի կերուխում անող կինտոներ» -ի նկարազարդումն:
Reviews
There are no reviews yet.