Ջոնաթան Քոուն արդեն վաղուց ամենահայտնի անգլիացի գրողների շարքում է: Նա վարպետորեն անում է մի բան, ինչը քչերին է հաջովում. հոգատարությամբ սերմանում է գաղափարներ և զգացմունքներ սյուժեի բերքատու հողում:

Ունի՞ արդյոք մարդն ընտրություն, թե՞ ամեն ինչ որոշում է ճակատագիրը: Այս անպատասխան հարցը արծարծվում է հեղինակի դեբյուտային «Պատահական կինը» վեպում: Այստեղ հետաքրքիր կերպով ուսումնասիրվում է մեր կյանքի պատահականության և կանոնակարգվածության հարաբերակցությունը: Թվում է՝ հեղինակն ամեն ինչ գիտի իր հերոսուհու մասին՝ սկսած նրա ընկերներից ու թշնամիներից մինչև հոգու նրբագույն թրթիռներն ու ամենաթաքուն ցանկությունները: Բայցևայնպես, Մարիան, որի նման շատ կանայք կան, անլուծելի գաղտնիկ է հեղինակի և ընթերցողի համար:
Մարիան չունի նպատակներ, նրա ցանկությունները շատ պարզ են և մշուշոտ: Մարին չի ապրում, նա թափառում է կյանքով մեկ՝ փակ աչքերով, ու անգամ առանց ճանապարհը շոշափելու:
Իսկ ճակատագիրը տարօրինակ խաղ է նախատեսել Մարիայի համար…

Կարծիքներ

Կարծիքներ դեռ չկան:

Be the first to review “Случайная женщина | Джонатан Коу”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են