Բեթ Հարմոնը լուռ, թախծոտ և առաջին հայացքից ոչնչով աչքի չընկնող ութամյա աղջնակ է, ում մոր վախճանից հետո ուղարկում են մանկատուն: Նա զրկված է սիրուց և օգնությունից: Նա շփվում է միայն մեկ այլ որբի և պահակի հետ: Վերջինս նրան սովորեցնում է շախմատ խաղալ, և դա աստիճանաբար դառնում է աղջկա կյանքի իմաստը:

Մեծանալով՝ երիտասարդ հանճարը  սկսում է չարաշահել ալկոհոլը՝ փախչելով իրականությունից: Միայն շախմատ խաղալիս է կարողանում կառավարել իրեն:

16 տարեկան Բեթը դառնում է ԱՄՆ-ի շախմատային բաց առաջնության մասնակից: Ժամանակի ընթացքում խաղադրույքները մեծանում են, աղջկա՝ իրականությունից փախչելու ցանկությունը՝ մեծանում: Գալիս է պահը, երբ նա պետք է խաղա աշխարհի լավագույն խաղացողի հետ: Կարո՞ղ է արդյոք նա հաղթել, թե՞ կդառնա իր թուլությունների զոհը, ինչպես դա արդեն եղել է:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Ход королевы | Уолтер Тевис”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են