Դեպքերը կատարվում են 1915-1960-ականներին, լեռնային հայկական գյուղում։ Գյուղը հիմնադրել են 1894-96թ․թ․ համիդյան ջարդերից մազապուրծ մի ծերունի և նրա փրկած նորածին մանուկը։ Թաքնվելով լեռներում նրանք 1666թ․ արաբական ասպատակությունների հետևանքով բնաջնջված գյուղի ավերակներին հարություն են տալիս։ Աստիճանաբար գյուղը համալրվում է բնակիչներով՝ մարդկանցով, ովքեր խնդիրներ ունեն օրենքի, ընտանիքի և իրականության հետ։ Գյուղի արտադրած բարիքները սկզբում ծերունին, ապա մեծացած տղան սայլով գաղտագողի իջեցնում են երկիր, վաճառում կամ փոխանակում։ Այդպես ծպտված ապրում են մինչև 1915թ․ երբ այդ մոռացված սարերն են հասնում նոր գաղթականներ։ Նրանք ևս հիմնավորվում են գյուղում։ Գեղեցկուհի մի կին, որ գյուղ է հասնում թուրքերի բռնաբարություններից արդեն հղիացած, գրավում է երիտասարդի՝ Հարութի սիրտը։ Պայքար է սկսվում գյուղի կանանց և Նախշունի՝ գեղեցկուհու, միջև։ Ծնվում են զույգ՝ աղջիկներ, որոնց թուրք համարելով գյուղի կանայք սկզբում փորձում են սպանել, ապա չհաջողելով՝ արհամարում են։ Թեև գյուղի տերուտիրական Հարութը միշտ նրանց կողքին է և հայրություն է անում, գեղեցկուհի քույրերը մեծանալով դառնում են գյուղի տղաների զվարճանքի առարկան։ Քույրերից մեկը հղիանում է հայտնի չէ ումից և աբորտի ժամանակ մահանում։ 1945թ․ գյուղից քիչ այն կողմ հայտնվում են գերմանացի գերիները, որոնց հսկիչ-ոստիկանները բերում են քարերից տարածքը մաքրելու։ Գյուղացիները սկսում են գերիներին թաքուն կերակրել, բուժել։ Գերիների հանդեպ ցուցաբերած կարեկցանքը բացահայտում է նրանց։ Սովետական ոստիկանությունը գերիների հետքերով գնալով՝ հայտնաբերում է գյուղը։ Նախշունին աքսորում են, որպես թուրքական լրտեսի։ Հարութն անհետանում է գիշերով և հայտնի չէ՝ փախա՞վ, թե նրան էլ տարան։ Գերմանացի գերիներից ողջ է մնում մեկը, որի նախատիպն է գերմանացի կենսաբան, Նոբելյան մրցանակակիր Հերբերտ Լորենցը, ով Երկրորդ համաշխարհայինի տարիներին գերությունը անց է կացրել Հայաստանում։ Նախշունի երկրորդ աղջիկը գերմանացու հետ մեկնում է գյուղից։

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Ագռավները Նոյից առաջ | Սուսաննա Հարությունյան”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են