«Ալիսը հայելու աշխարհում» երկը Լուիս Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում» վիպակի շարունակությունն է: Այս անգամ Ալիսը հայտնվում է մեկ այլ զարմանալի աշխարհում, որի բնակիչներն են կենդանություն առած, մարդացած շախմատի քարեր, նոր «առաքելությամբ» օժտված մանկական հայտնի խաղիկների հերոսներ, խոսող ծաղիկներ, որոնք աղջկան ընկալում են որպես տեղաշարժվելու կարողությամբ օժտված բույս: Կյանքը Հայելու աշխարհում առնվազն տարօրինակ է. այն հաճախ ընթանում է հետընթաց հունով: Ալիսի առաջ դրվում են շփոթեցնող պահանջներ, անհնարին առաջադրանքներ ու անիրականանալի մարտահրավերներ: Քերոլի ստեղծագործությունը մի առանձնահատուկ շախմատախաղ է: Հայելու աշխարհը շախմատի հսկա խաղադաշտի տեսք ունի: Պատմության իրադարձությունները նույնպես միմյանց են հաջորդում շախմատի խաղի կանոնների համաձայն: Վիպակում տեղ են գտել անգլիական մի շարք հայտնի բանաստեղծությունների փոխակերպված` զվարճալի և ինքնատիպ տարբերակներ:

Կարծիքներ

Կարծիքներ դեռ չկան:

Be the first to review “Ալիսը Հայելու աշխարհում | Լուիս Քերոլ”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են