«Ալպիական մանուշակ»-ը Ակսել Բակունցի պատմվածքներից է, որ գրել է 1925-27 թվականներին։ Պատմվածքն ընդգրկված է «Սև ցելերի սերմնացանը» ժողովածուի մեջ։ Պատմվածքը նվիրված է Արփենիկ Չարենցի հիշատակին[1]։

Ակսել Բակունցը հանդես է եկել XX դարի 20-ական թվականին։ Հայ գրականության մեջ նրա ինքնատիպությունն այն է, որ նա իր ստեղծագործությունները պատկերեց այնպիսի նրբությամբ և քնքնշությամբ, որ Ավետիք Իսահակյանն ասել է. «Հայաստանում կա մի գրող, որի բառերը զրնգում են կոմիտասյան շնչով և փայլատակում են Սարյանական կտավների գույներով, դա Ակսել Բակունցն է»։ «Ալպիական մանուշակ» պատմվածքը Ակսել Բակունցի առաջին գործերից մեկն է։ Այնտեղ արտահայտվել են նրա արձակի էական հատկանիշները՝ ուրույն աշխարհազգացումը, բարոյական ու գեղագիտական ըմբռնումների ինքնատիպությունը, նրա արվեստի փիլիսոփայությունը, անմնացորդ սերը հայրենիքի և մարդու հանդեպ։

Երեք ձիավոր բարձրանում են դեպի Կաքավաբերդ։ Նրանցից մեկը հնագետ էր, երկրորդը՝ նկարիչ, իսկ երրորդն ուղեկցում էր նրանց։ Հնագետը երկար շրջեց բերդում, գտավ Բակուր իշխանի դամբանը։ Նկարիչը հնագետին անհրաժեշտ նկարներն անելուց հետո, նկարեց նաև պարսպի մի հատված ու պարսպի տակ բուսած ալպիկան մանուշակներ։ Պատմվածքում նկարագրվում է լեռնային Հայաստանի պատկերը՝ ավերակ բերդերով, ալպիական ծաղիկների գեղեցկությամբ, գյուղական կենցաղին բնորոշ տեսարաններով։ Պատմվածքը սովորական իմաստով սյուժե չունի, բայց նրա գաղափարը շատ խորն է։

Վիքիպեդիա

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Ալպիական մանուշակ | Ակսել Բակունց”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...