«Ամոթ» վեպի հիմքում Պակիստանի նորագույն պատմության իրական իրադարձություններն են, բայց հեղինակն ինքը այն անվանում է նոր տիպի հեքիաթի պես մի բան, որ ներկայացնում է իրականության դիցաբանական և պատմական ընկալումը։ Սա խոստովանանք չէ, մեղադրական պամֆլետ չէ, ընտրյալների համար ինտելեկտուալ կոկտեյլ չէ: Այստեղ կյանքն է, ինչպես որ կա՝ կատարվածի ամբողջ խելագարությամբ և անիրականությամբ. անպիտան ծնողներ և «փոքր մարդիկ», մեծ հավակնություններ ու կոտրված սրտեր, կոռումպացված կամ գաղափարական քաղաքական գործիչներ, արյուն, պատերազմ, էժան զանգվածային մշակույթ և ամեն տիպի ու գունավորման պաշտամունքներ: Պատմությունը երեք ընտանիքի մասին է՝ խենթ ու խիզախ գեներալի, բուռն անցյալ ապրած հավակնոտ քաղաքական գործչի և հիպնոսացնող բժշկի: Այս երեքի ճակատագրերը սերտորեն միահյուսված են, և յուրաքանչյուրում կա յուրահատուկ զրնգուն մի թել՝ նրանց կողքին կանգնած կնոջ թելը:
Գրողի երևակայությունն աննկարագրելի և անկաշկանդ է, դրանում փոթորկվում են դարաշրջաններն ու իրադարձությունները, ճակատագրերը, մարդիկ, կենդանիները, աստվածներն ու հրեշները:

Կարծիքներ

Կարծիքներ դեռ չկան:

Be the first to review “Ամոթ | Սալման Ռուշդի”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են