<Լույս է տեսել Հովհաննես Թումանյանի հրապարակագրության և ինքնակենսագրական նոթերի «Անկեղծ չենք» ժողովածուն: Ամենայն հայոց բանաստեղծն իր ժամանակի ակտիվ հասարակական գործիչներից էր, որն ամեն կերպ արձագանքում էր հայ ժողովրդի ազգային-քաղաքական-մշակութային կյանքին՝ հաճախ դառնալով դրա ուղղորդողն ու միտքը սնուցողը։ Մտավորականի նկատող աչքի առջև մեր երկրի իղձերն ու երազանքներն են, քննադատական գրչի տակ՝ հասարակության արատներն ու ցավոտ հարցեր, որոնք հարյուրամյակ անց նույնքան մտահոգող են։ Գրողն իր կենսափորձով ընթերցողին է ներկայանում որպես «դառնացած ժողովրդի» զավակ, որը ելք է փնտրում այս իրավիճակից։ Կազմող՝ Արմեն Սարգսյան։ Գիրքը լույս է ընծայել «Վերնատուն»-ը:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Անկեղծ չենք | Հովհաննես Թումանյան”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...