Սիրելի՛ գրքասեր

Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը կայքը պատվերներ չի ընդում՝
կապված աշխատակազմի կամավորական աշխատանքների հետ

«Անմահությունը» վեպ է վեպի ծննդի մասին, որտեղ Կունդերայի հերոսը, անձնատուր իր պատահական լողավազանային ներշնչանքին, խորհրդածում է մարդկային գոյության և ժամանակի բազմաբարդ փոխհարաբերության շուրջ: Պսակազերծելով անմահ հիշատակի մեր պատրանքը, ցույց տալով, թե ինչպես անմահության գործարաններում կարող է խեղվել մի ամբողջ կենսագրություն՝ վերածվելով պաստառի կամ զավեշտալի մի պատկերի՝ գրողը վճիտ չ-հիշողության պարադոքսալ մի բանաձև է հուշում մեզ: Խաղացկուն այս խճանկարը, որը ժամանակակից հասարակության անվրեպ ախտորոշումն է առաջարկում, հանգում է անսպասելի եզրակացության. Հաղթարշավող ծիծաղի և միմոսության աշխարհում, որ վերածվել է ծամածռության, անհետացող գեղեցիկից մնում է անմոռուկի բարակ ցողունը կամ կապույտ մի բիծ հորիզոնում:

Կարծիքներ

Կարծիքներ դեռ չկան:

Be the first to review “Անմահություն | Միլան Կունդերա”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...