«Անտես քաղաքներ»-ը՝ Իտալո Կալվինոյի հռչակավոր գործերից մեկը (1972), պոստմոդեռնիստական ոգով և ցնորատեսությամբ դրոշմված յուրօրինակ վեպ է, որը գրողը համարել է «քաղաքների հանդեպ տածած սիրո վերջին պոեմի պես մի բան»: Կալվինոյի բնորոշմամբ «բազմանիստի նման» ստեղծված այս գիրքը կազմված է կանանց անուններով կոչվող 55 երևակայական քաղաքի պերճախոս նկարագրություններից, որոնք ընդմիջվում են այդ նկարագրությունների հեղինակի`միջնադարյան նշանավոր ճանապարհորդ Մարկո Պոլոյի և նրա ունկնդիր Խուբիլայ խանի իմաստասիրական զրույցներով: Խորունկ պոետիզմը կառուցվածքի մաթեմատիկական ճշգրտության հետ զուգորդած պատումը առակաբանության ոճով անդրադառնում է կյանքի ու մահվան, ժամանակի, քաղաքակրթության, մշակույթի, հիշողության թեմատիկ շերտերին:

Կարծիքներ

Կարծիքներ դեռ չկան:

Be the first to review “Անտես քաղաքներ | Իտալո Կալվինո”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...