Հեղինակ | Չարլզ Դահիգ |
---|---|
Թարգմանություն | Լիանա Զաքարյան |
Հրատարակչություն | Newmag |
Կազմ | Կոշտ |
Տարեթիվ | 2022 |
Էջեր | 380 |
Ֆորմատ | 160x240 մմ |
ISBN | 978-9939-884-51-6 |
Լեզու | Հայերեն |
Ցանկեր | |
Զանգվածը | 670 գ |
Broadway-ի երգիչը, FBI-ի գործակալը, փորձառու օդաչուն եւ պատերազմի մասնակցած գեներալն առաջին հայացքից որեւէ ընդհանրություն չունեն։ Բայց միայն առաջին հայացքից։ Չարլզ Դահիգը բացահայտում է նրանց միավորող հիմնական հանգամանքները՝ արդյունավետ գործելու եւ ապրելու գաղտնիքները: Ինչպե՞ս դառնալ ավելի խելացի, արագ եւ հաջողակ: Հեղինակը ներկայացնում է գիտական փաստերի եւ հաջողության պատմությունների հիման վրա կառուցված գիրք-ուղեցույց, որն ի հայտ է բերում մեր էներգիայի, ժամանակի եւ ինտելեկտի օգտագործման ամենաարդյունավետ բանաձեւը:
«Սովորության ուժը» գրքում Չարլզ Դահիգը բացատրում էր, թե ինչու ենք ամեն ինչ անում ճիշտ այնպես, ինչպես անում ենք, եւ ոչ՝ այլ կերպ: «Ավելի խելացի, արագ, հաջողակ» գիրքը պատասխանում է «ինչպես» հարցին: Ինչպե՞ս կատարելագործել մեր սովորություններն ու գործողությունները: Ինչպե՞ս բարձրացնել մոտիվացիան եւ կենտրոնացումը: Եվ ամենակարեւոր հարցը՝ ինչպե՞ս լինել ոչ թե պարզապես զբաղված մարդ, այլ արդյունավետ գործող անհատ:
Չարլզ Դահիգն առաջարկում է գտնել շարժիչ ուժը, սահմանել նպատակը, պահպանել առավելագույն կենտրոնացում, նվազագույնի հասցնել շեղումները եւ կայացնել կշռադատված որոշումներ: Նյարդաբանության եւ հոգեբանության ամենացնցող բացա-
հայտումները ներկայացնելով՝ Չարլզ Դահիգը բացատրում է, թե ինչու եւ ինչպես են որոշ մարդիկ եւ կազմակերպություններ առանց խուճապի հասնում իրենց գերնպատակին:
Reviews
There are no reviews yet.