2,900 ֏
Հեղինակ | Գամիդ Ամիրով |
---|---|
Հրատարակչություն | Բուկինիստ |
Կազմ | Կոշտ |
Տարեթիվ | 2022 |
Էջեր | 362 |
Ֆորմատ | 140x200 |
ISBN | 978-9939-66-355-5 |
Լեզու | Հայերեն |
Զանգվածը | 490 գ |
«Արցունքներ դրախտում» сիրքը դաղստանցի հեղինակ Գամիդ Ամիրովի տպավորիչ պատմությունն է 44-օրյա պատերազմի մասին: Մարդիկ ապրում են ամենօրյա կյանքով, ուշադրություն չդարձնելով բազմաթիվ կարևոր իրողությունների վրա: Բայց պատերազմը ամբողջովին փոխում է գլխավոր հերոսի կյանքը: Քաջությունն ու ազգային ինքնագիտակցումը գլուխ են բարձրացնում հենց այն պահին, երբ նա հայտնվում է կռվի դաշտում։ Այս գիրքը նվիրվում է այն տղաների հիշատակին, որոնք իրենց կյանքը զոհաբերեցին 2020 թվականի պատերազմում։ Գրքում ներկայացված զոհվածների անունների ցանկը ամբողջական չէ, այլ լոկ մի մասն է, որ կարողացել եմ գտնել: Այստեղ հիշատակվող յուրաքանչյուր անուն այն Մարդն է, որը կարող էր ապրել, դաստիարակել իր երեխաներին ու թոռներին, սերունդներ թողնել իր ետևից: Այդ պատերազմում զոհվածների ոգու ուժը, հավատն ու արիությունը պատմության մեջ հավերժ կմնան որպես հայ ժողովրդի մեծության վկայություններ։ Նրանք մահացան հանուն իրենց հարազատների, իրենց հողի և իրենց տան: Ոչինչ չհարցնելով, ոչնչից չվախենալով և ետ չնահանջելով այս տղաները ոտքի կանգնեցին և նետվեցին մարտի։ Նրանք հերոսներ են: Բոլորը։ եվ նրանց անունները կհիշենք հավետ: Անցած պատերազմը հայոց պատմության ևս մեկ արյունոտ էջն է, որում գրվեցին այսօրվա սերնդի անմահների անունները:
Reviews
There are no reviews yet.