Գաբրիել Սունդուկյանը հայ թատերագրության ռեալիստական ուղղության սկզբնավորողներից է: Գաբրիել Սունդուկյանի «Պեպոն» հայ ռեալիստական դրամատուրգիայի մնայուն էջերից է, հայկական թատրոնում ամենաշատ բեմադրվող գործերից: Թարգմանվել և բեմադրվել է ռուսերեն, վրացերեն, ադրբեջաներեն, ֆրանսերեն, փոխադրվել է արևմտահայերենի: «Խաթաբալա»կատակերգության մեջ ճշմարտացիորեն պատկերել է բուրժուական հասարակարգը, որտեղ ամեն ինչ ապրանք է, այդ թվում` մարդը, ցույց է տվել փողի թագավորությունը, համատարած կեղծիքն ու խաբեությունը: Գրել է թիֆլիսահայ բարբառով: ​

Գաբրիել Սունդուկյանի այս ժողովածուն լույս է տեսել «Իմ գրադարանը» մատենաշարով: «Իմ գրադարանը» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են հայ դասական գրողների լավագույն գործերը: Մատենաշարը հասցեագրված է դպրոցականներին, ուսանողներին, մեծահասակ ընթերցողներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր սիրում են հայ գրականությունը:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Գաբրիել Սունդուկյան”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են