«Դառնալո՞ւ եմ Բիզնեսմեն» գիրքը նախատեսված է բոլոր նրանց համար, ովքեր սիրում են կարդալ։ Գրքում ներկայացված են իրական դեպքեր, որոնք ցույց են տալիս մեր ընկալումների, վաղ մանկության տարիներին ստացված կոդավորումների արտացոլանքը մեր հետագա կյանքի, դրսևորումների, մասնագիտական կողմնորոշման վրա։ Շոշափվում են այնպիսի հարցեր, ինչպիսիք են էթիկան, մասնագիտական էթիկան և լավագույն աշխատանք գտնելու համար անհրաժեշտ հմտությունները։

Մեջբերում գրքից

Ինչի՞ մասին է գիրքը: Այս թեմայով գիրք գրելու գաղափ ար վաղուց ունեի։ Այս թեմայի մասին վաղուց էի մտածում և մտքումս արդեն կազմել էի գրքի կա ռուցվածքը, նույնիսկ, նախքան առաջին գիրքս հրատարակելը, պատկերացնում էի՝ ինչ ի մասին պետք է խոսեմ։ Ժամանակն է՛լ ավելի հասունացրեց նյութը, մտքումս ստեղծված կառուցվածքը հանձնվեց թղթին, մշակվեց, համեմվեց մի շարք հետաքրքիր օրինակներով և այն դարձավ շատ ավելի արդիական, քան նախնական օրինակն էր։ Գիրքը իմ մասին է, քո մասին, մեր ընկերների մասին, բոլորիս մասին։ Այն մասին, թե մենք ինչ միջավայրում և ինչ կոդավորումներով ենք մեծանում, ինչ են տալիս մեզ այդ կոդավորումներ ը և ինչ ճանապարհով են տանում։ Այստեղ կարող ես գտնել անդադար «#գործկա» (գործատու) և «#գործչկա» (աշխատանք փնտրող) խորագրերով պայքարների, այս կամ այն մասնագետի վատ աշխատանքի վերաբերյալ անդադար հնչող մեղադրանքների, դիտողությունների, քննադատությունների խորքային պատ: Սա մեր մասին հայացք է՝ մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետի աչքերով։

Ջուլիետա Վարդանյան

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Դառնալո՞ւ եմ Բիզնեսմեն | Ջուլիետա Վարդանյան”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են

Կարող է հետաքրքրել...