Ջեյմս Ջոյսը իր «Դուբլինցիները» (1914) պատմվածքների ժողովածուում միտում է ունեցել պատկերելու հայրենի Իռլանդիայի հոգեկան կյանքի պատմությունը՝ գործողու­թյունների կենտրոն դարձնելով Դուբլինը՝ որպես «կաթ­վածի կենտրոն»: Հեղինակը ներկայացնում է քաղաքը, միջին խավի մարդ կանց, անտարբերության մթնոլորտը, եւ դա անում է չորս հայեցակետով՝ մանկություն, պատանե­կություն, հասունություն եւ հասարակական կյանք: Չնա­յած ճիգերին՝ նրա հերոսները չեն կարողանում դուրս գալ փակուղուց, փոխել իրենց կյանքի միօրինակ գունապնակը, բայցեւ երազող են, երազ, որ փախուստի աշխարհն է: «Դուբլինցիներ» –ում առկա կարեւորագույն երեւույթը էպի­ֆանիան է՝ աստվածահայտնությունը: Հարկ է նշել, որ «Դուբլինցիները» հայերեն թարգմանու­թյամբ առաջին անգամ է լույս տեսնում համալրված` ներա­ռելով նախկինում չթարգմանված պատմվածքները:

Կարծիքներ

Կարծիքներ դեռ չկան:

Be the first to review “Դուբլինցիներ | Ջեյմս Ջոյս”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են