Ձեռնարկը ներկայացման ամբողջական սցենար է՝ երաժշտական ձևավորմամբ, որն իր մեջ ներառում է կերպարների դիմակները, երգերի նոտաները, երգերով և նվագակցություններով ձայնասկավառակ, կրծքանշաններ: Նախատեսված է ավագ նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաների, նրանց հետ աշխատող մանկավարժների և ծնողների համար:

«Երաժշտական ներկայացում 5»-ը ներառում է թե՛ ձմեռը՝ իր գեղեցկությամբ, և թե՛ Նոր տարին՝ իր ուրախությամբ և շքեղությամբ: Հանդեսը երեխաներին կգրավի սյուժեի զարգացմամբ, հետաքրքրիր կերպարներով, երաժշտականությամբ և աշխուժությամբ: Հաշվի առնելով երեխաների տարիքը և հետաքրքրությունները՝ մանկավարժը կարող է կրճատել կամ ավելացնել նյութը, ընտրել դեկորացիաներ, հագուստներ, դիմակներ և զարդարել դահլիճը: Երաշխավորվել է ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտը:

Reviews

There are no reviews yet.

Be the first to review “Երաժշտական ներկայացում 5: Ամանորյա հանդես”

Ձեզ էլ. հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են